Թել Քալախի պաշարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թել Քալախի պաշարում
Սիրիական ճգնաժամ
Թվական 2011 թվականի մայիսի 14մայիսի 19
Վայր Թել Քալախ, Հոմս, Սիրիա Սիրիա
Արդյունք Սիրական բանակի հաղթանակ
Հակառակորդներ
Սիրիա Սիրիա Flag of Syria (1932-1958; 1961-1963).svg ՍՀԸՈՒԱԿ
Հրամանատարներ
անհայտ է անհայտ
Կողմերի ուժեր
Սիրիա 7000 — 8000 մարդ
Սիրիա 74 տանկ
5000 մարդ
Կորուստներ
անհայտ է 27 — 45 զոհված
7000 փախստական

Թել Քալախի պաշարում (արաբ․՝ حصار تلكلخ مايو 2011‎‎)՝ Սիրիայի զինված ուժեր կողմից անկացված գործողություն 2011 թվականի մայիսի 14-ից մինչև մայիսի 19-ը։ Սիրիական իշխանությունները հայտարարեցին, որ գործողության նպատակը քաղաքը ահաբեկիչներից ազատելն է, սիրիական ընդդիմության կարծիքով, զինված ուժերի իրական նպատակը՝ ճնշել քաղաքում ժողովրդավարական ցույցերը։

Գործողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայիսի 15-ին սիրիացի զինվորները մտան Թել Քալախ քաղաք, որը գտնվում է Լիբանանի հետ սահմանի մոտ։ Այնուհետև հաջորդեց հաղորդագրությունն այն մասին, որ զինվորները սպանում են սիրիական ընդդիմության անդամներին։ Հիմնականում տեղեկատվությունը հաղորդվում էին քաղաքացիական անձերի կողմից, ովքեր փախչում էին դեպի Քաբիր գետը Լիբանան, խուսափելով բռնություններից[1][2][3]։

Սիրիական ընդդիմության տվյալներով՝ մայիսի 16-ին զինված ուժերի զոհեր դարձել են մի քանի մարդիկ[4][5],մայիսի 18-ին զոհվեցին ևս ութը[6]։ Մարդիկ սպանվել են հրաձգային զենքից։ Հիմնական իրադարձությունները ծավալվեցին Հարել ալ Բորջ թաղամասում և քաղաքի ծայրամասերում։

Մայիսի 19-ին գործողությունը ավարտվեց, և Սիրիայի իշխանությունները սկսեցին զորքի դուրս բերումը քաղաքի տարածքից[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]