Թելեր (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Թելեր
ռուս.՝ Нити
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրսյուրռեալիզմ
ՌեժիսորIvan Maximov?
ՍցենարիստIvan Maximov?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուչկա
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն6 րոպե
Թվական1996

Թելեր (ռուս.՝ Нити), ռուսական մուլտիպլիկացիոն ֆիլմ, որը նկարահանվել է 1996 թվականին: Ռեժիսորը Իվան Մաքսիմովն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը պատմություն է հանդիպումների և հրաժեշտների մասին: Գործողությունները տեղի են ունենում արտասովոր աշխարհում: Այս աշխարհի բոլոր սիրահարները կապված են միմյանց թելերով: Նույնը կատարվել է նաև ֆիլմի երկու հերոսների հետ: Նրանց բաժանում է սպասվում, սակայն նրանք նորից հանդիպելու են: Մուլտֆիլմը մեծահասակների համար է:

Հեղինակաները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Իվան Մաքսիմով
  • Սցենարի հեղինակ` Իվան Մաքսիմով
  • Նկարիչ` Իվան մաքսիմով
  • Անիմատորներ` Լեոնիդ Ստարկով, Օլեգ Ուժինով, Ալեքսանդր Պանով, Վյաչեսլավ Կայուկով
  • Օպերատոր` Լյուդմիլա Կրուտովսկայա
  • Տնօրեն` Նինա Սոկոլովա
  • Կոմպոզիտոր` Վյաչեսլավ Սերժանով[1]
  • Հնչյունային ռեժիսոր` Վլադիմիր Օրյոլ
  • Խմբագիր` Տատյանա Պապորովա
  • Մոնտաժող` Նատալյա Ստեպանցևա

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Aquote1.png 1996 թվականին, «Բոլերոյի» ստեղծման սկզբից մոտ տասը տարի առաջ թողարկվել է «Թելեր» ֆիլմը, որն էականորեն տարբերվել է նախկինում արված ամեն ինչից: Տարբերվում էր այն աստիճան, որ շատերին թվում էր, թե դա մաքսիմովի առաջին գունավոր ֆիլմն է (չնայած որ գույնն առկա էր նաև դրանից առաջ նկարահանված ֆիլմերում): Միգուցե պատճառն այն է, որ ի տարբերություն նախորդ «գունավորած» ֆիլմերի այս ֆիլմն ավելի շուտ գեղանկարչական էր, իսկ որ ամենակարևորն է` գունազարդված էր հույզերով: Այստեղ կերպարների մեջ իսկապես հարաբերություններ էին հայտնել, այստեղ կերպարները ոչ միայն հանդիսատեսի հետաքրքրությունն էին առաջացնում, այլև` ապրումակցումը:
- Ալեքսանդրա Վասիլկովա, «Մեր մուլտֆիլմերը»[2]
Aquote2.png

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվականին Բեռլինում մասնակցել է Միջազգային կինոփառատոնի հիմնական ծրագրին[3]:
  • Ֆիլմը մասնակցել է Տարուս-1997 փառատոնին[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Биография Вячеслава Сержанова
  2. Александра Василькова. Иван Максимов // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. «Нити — Энциклопедия отечественного кино»։ Արխիվացված է օրիգինալից 2018-04-13-ին։ Վերցված է 2018-04-12 
  4. Конкурсная программа - Открытый Российский фестиваль анимационного кино Таруса-1997

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]