Թարն է Գարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թարն-է-Գարոնից)
Picto infobox map.png
Թարն-է-Գարոն
Tarn-et-Garonne
Զինանշան
Blason département fr Tarn-et-Garonne.svg
Երկիր Ֆրանսիա Ֆրանսիա (պ)
Կարգավիճակ Դեպարտեման
Մտնում է Հարավ-Պիրենեյներ
Վարչկենտրոն Մոնթոբան
Հիմնական լեզուներ Ֆրանսերեն
Բնակչություն (2006)
226 849 (85րդ տեղ)
Խտություն 61 մարդ/կմ²
Տարածք 3 718 կմ²
Թարն-է-Գարոն վարչական միավորը երկրի քարտեզին
Ժամային գոտի CET (UTC+1)
Պաշտոնական կայք


Թարն-է-Գարոն (ֆրանսերեն՝ Tarn-et-Garonne), դեպարտամենտ Ֆրանսիայի հարավում։

  • Թարն-է-Գարոն դեպարտամենտի կարգային թիվն է՝ 82։

Պատմական տեղեկություններ[խմբագրել]

Թարն-է-Գարոն դեպարտամենտն ստեղծվել է Ֆրանսիական առաջին կայսրության տարիներին՝ 1808 թվականի նոյեմբերի 4-ին՝ Նապոլեոն I-ի որոշումով։ Կազմավորվել է հարևան ադմինիստրատիվ միավորներից վերցրած տարածքներից, իր ներկայից տարածքի ավելի քան կեսն ստացել է Լոյից (այդ թվում՝ Մոնթոբանը և Մուասաքը), մեկ երրորդից ավելին՝ Վերին Գարոնից, (ներառյալ՝ Քասթել Սարազենը) և մնացած մասը՝ Լո-է-Գարոն, Ժեր և Ավերոն դեպարտամենտներից։

Աշխարհագրական տվյալներ[խմբագրել]

Թար-է-Գարոն դեպարտամենտի ամենաբարձր կետն ունի 510 մ բարձրություն, գտնվում է Քասթանե համայնքում։

Ժողովրդագրություն[խմբագրել]

Ժողովրդագրական տվյալներ
1801 1831 1841 1851 1856 1861 1866
-- 242.250 239.297 237.553 234.782 232.551 228.969
1872 1876 1881 1886 1891 1896 1901
221.610 221.364 217.056 214.046 206.596 200.390 195.669
1906 1911 1921 1926 1931 1936 1946
188.553 182.537 159.559 164.191 164.259 164.629 167.664
1954 1962 1968 1975 1982 1990 1999
172.379 175.847 183.572 183.314 190.485 200.220 206.034

Նշումներ՝

  • Դեպարտամենտը ստեղծվել է 1808 թվականի նոյեմբերի 4-ին, այդ պատճառով 1801 թվականի բնակչության վերաբերյալ պետական տվյալներ չկան։ Ըստ ոչ պետական տվյալների՝ բնակչությունը կազմել է 228 000 մարդ։

Ըստ 1999 թվականի տվյալների՝ դեպարտամենտի ամենամեծ քաղաքներն են՝

  • Մոնտոբան - 51.855 բնակիչ, որից 56.734-ը ագլոմերացիայում
  • Մուասակ - 12.321 բնակիչ, միակ կոմունան իր ագլոմերացիայում
  • Կաստելսառազեն:ժ - 11.352 բնակիչ, միակ կոմունան իր ագլոմերացիայում

Արտաքին հղումներ[խմբագրել]

Թարն-է-Գարոն դեպարտամենտից մի տեսարան