Jump to content

Մուասակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մուասակ
ֆրանսերեն՝ Moissac[1]
Զինանշան

44°6′17″N 1°5′7″E / 44.10472°N 1.08528°E / 44.10472; 1.08528
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքԹարն-է-Գարոն, canton of Moissac-1?, canton of Moissac-2? և arrondissement of Castelsarrasin?
Մակերես85,95 կմ²
ԲԾՄ76 մետր, 59 մետր, 199 մետր, 121 մետր
Բնակչություն13 419 մարդ (հունվարի 1, 2023)[2]
Փոստային դասիչ82200[3]
Պաշտոնական կայքmoissac.fr(ֆր.)
Մուասակ (Ֆրանսիա)##
Մուասակ (Ֆրանսիա)

Մուասակ (ֆրանսերեն արտասանութամբ՝  ), քաղաք և համայնք Ֆրանսիայի հարավում՝ Օքսիտանիա երկրամասի Տառն-է-Գառոն դեպարտամենտում։ Քաղաքը գտնվում է Գառոն և Տառն գետերի միախառնման վայրի մերձակայքում՝ Գառոնի ջրանցքի ափին։ Ազգային N113 ավտոերթուղին, որն իրար է կապում Վալանս-դ'Աժեն և Կաստելսարասեն քաղաքները, անցնում է Մուասակի միջով։

Մուասակն սկզբում մտել է Լոտ դեպարտամենտի կազմի մեջ։ 1808 թվականին Նապոլեոնի դեկրետով քաղաքը հանձնվել է նոր ձևավորված Տառն-է-Գառոնի դեպարտամենտին։ 1800 - 1926 թվականներին Մուսակը եղել է շրջանի վարչական կենտրոն։

Մուասակը մեծապես տուժել է 1930 թվականի մարտին տեղի ունեցած Տառնի ջրհեղեղից, որն ավերել է հարավ-արևմտյան Ֆրանսիայի մեծ մասը։ Այն համարվել է 100-ամյակի ջրհեղեղ։ Հաղորդվում է, որ քաղաքում զոհվել է հարյուր քսան մարդ[4]։

2020 թվականին քաղաքապետ է ընտրվել Ազգային ճակատի քաղաքական գործիչ Ռոմեն Լոպեսը[5][6][7]

Մուասակի աբբայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուասակը լայնորեն հայտնի է իր տարածքում գտնվող միջնադարյան աբբայությունում պահպանված գեղարվեստական ժառանգությամբ։ Այդ աբբայությունն ընկած է Սանտյագո դե Կոմպոստելա ուխտագնացային երթուղու վրա, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սուրբ Մարտին դը Մուասակ եկեղեցի. Պաշտամունքային այս կառույցի առանձին հատվածներ թվագրվում են 3-րդ դարով։ Եկեղեցում պահպանվել են XIV դարի նկարներ։ Եկեղեցին 1922 թվականին պատմական հուշարձանի կարգավիճակ է ստացել[8]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակչությունն ըստ թվականների
ՏարիԲնակ.±% p.a.
1968 11 856    
1975 11 826−0.04%
1982 11 184−0.79%
1990 11 971+0.85%
1999 12 321+0.32%
2007 12 377+0.06%
2012 12 470+0.15%
2017 13 039+0.90%
Աղբյուր՝ INSEE[9]
Moulin de Moissac հյուրանոցը, որը գործում է 1474 թվականից:

Մուսակում կան կարևոր ջրուղիներ. Տառնը, ինչպես նաև Գառոնի ջրանցքը (նախկին Canal latéral à la Garonne-ը), հոսում է քաղաքի միջով։ Վերջինս Canal du Midi- ի շարունակությունն է և ձգվում է Թուլուզից մինչև Բորդո։ Այս երկու ջրանցքները միասին հաճախ կոչվում են Canal des deux mers (երկու ծովերի ջրանցք), քանի որ իրար են կապում Ատլանտյան օվկիանոսը և Միջերկրական ծովը։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Code officiel géographique
  2. Populations de référence 2023 (ֆր.)INSEE, 2025.
  3. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  4. Max Lagarrigue,"L’inondation du siècle, mars 1930" Արխիվացված 2009-06-22 Wayback Machine, in "Les Caprices du Temps," revue Arkheia, n°21, Montauban, 2009.
  5. «Romain Lopez : qui est ce proche de Marion Maréchal élu maire de Moissac  (ֆրանսերեն). 2020 թ․ հունիսի 29.
  6. A young RN candidate becomes the mayor of Moissac Արխիվացված 2022-12-11 Wayback Machine, Teller Report
  7. «French town that saved Jews elects mayor from party founded by Holocaust denier». The Times of Israel.
  8. Eglise Saint-Martin.
  9. Population en historique depuis 1968, INSEE

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մուասակ» հոդվածին։