Թատրոն կամ Թշվառներ
Թատրոն կամ Թշվառներ | |
---|---|
Պետրոս Դուրյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին | |
Հեղինակ | Պետրոս Դուրյան |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | դրամա |
Բնօրինակ լեզու | հայերեն |
Ստեղծման տարեթիվ | 1881 |
Էջեր | 338-399 |
Խմբագիր | Ռ. Բ. Բաբաջանյան |
Նկարազարդող | Մ. Ռ. Սոսոյան |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Թվային տարբերակ | tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/duryan.pdf |
Կայք | tert.nla.am |
Թատրոն կամ Թշվառներ, Պետրոս Դուրյանի վերջին դրաման է, գրվել է 1871 թվականին, բաղկացած է «Հառաջաբան»-ից և հինգ արարվածից կամ գործողությունից։ «Հառաջաբան»-ը ուշագրավ վավերաթուղթ է, որտեղ նշում է, որ թատերախաղերը պետք է ընտանեկան արդի հարցերը պարունակեն իրենց մեջ։ Թատերախաղը առավելապես հոգեբանական դրամա է։ Դուրյանագետները փաստում են, որ Դուրյանի նպատակն էր անցնել դեպի «ժամանակակից թատերախաղ» և դրա միջոցով էլ զարգացնել բեմական արևմտահայերենը[1]։
Գործող անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մուրատոֆ` սնանկացած վաճառական, Թովմա անունով
- Վարդուհի` Մուրատոֆի դուստրը
- Էդվարդ` Մուրատոֆի որդեգիրը
- Գերոգ` դրամանենգ, Նահապետոֆ անունով
- Մակար` Նահապետոֆի մատակարարը
- Պողյանց` թատրոնի տնօրեն
- Վահագնյան` դերասանապետ
- Դերասաններ, հանդիսատես
Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թատերախաղը բաղկացած է 5 արարվածից կամ գործողությունից։ Կատակերգության սյուժեն հետևյալն է. առաջին արարվածում Էդուարդը ինչ-որ թատերախաղ է գրում։ Նրան է մոտենում Վարդուհին և Էդվարդը ասում է, որ Վարդուհին անչափ գեղեցիկ է։ Հետո խնդրում է, որ իրեն եղբայր չկոչի, քանի որ ինքը սիրում է Վարդուհուն։ Նրանք ծանր վիճակում էին ապրում, նրանց հայրը մուրացկանություն էր անում։ Չէին կարողանում տան վարձը վճարել, իսկ տանտերը՝ Սալոմեն, նրանց անընդհատ սպառնում էր, թե ոստիկանություն կկանչի՝ մինչև մի օր Սալոմեի և Թավմայի զրույցին ականատես է լինում Մակարը՝ Նահապետոֆի օգնականը։ Մակարը Սալոմեին հայտնում է իր ով լինելը և ասում է, որ մի քիչ սպասի . Թովման կվճարի այդ տան վարձը։ Սալոմեն համաձայնում է և լքում է տունը։ Պարզվում է, որ Նահապետոֆը տեսել է Վարդուհուն և սիրահարվել է, իսկ հիմա ուզում է ամուսնանալ նրա հետ, բայց քանի որ Նահապետոֆը ազնվական է, իսկ աղջիկը՝ թշվառ, պետք էր դա գաղտնի անել։ Թովման տալիս է իր համաձայնությունը, իսկ դրա փոխարեն Մակարը նրան խոսք է տալիս 50 հրաշագործ ոսկի։ Արարվածի վերջում տեղի է ունենում Թովմայի զրույցը Էդվարդի և Վարդուհու հետ։ Էդվարդին հանում է տնից՝ ասելով, որ վերադառնա այն ժամանակ, երբ հաց ու մոմ վաստած կլինի։ Երկրորդ արարվածը սկսվում է դերասանների զրույցով։ Էդվարդը գալիս է թատրոն, հանդիպում է տնօրենի՝ Պողյանցի հետ։ Պայմանավորվում են, որ նա դերասան կաշխատի՝ ամսական վաստակելով ընդամենը 40 ֆրանք։ Դրանից հետո Էդվարդը 5 ֆրանքով թատրոնի տնօրենին է վաճառում իր գրած թատերախաղը։ Նահապետոֆը իր մատակարարի՝ Մակարի հետ գալիս է, Թովմային տալիս է կեղծ ոսկիների, աղջկան տանում են։ Երրորդ արարվածում պարզվում է, որ ոսկիները կեղծ էին։ Բոլորը տխրում են, Թովման բանտ է ընկնում։ Իսկ աղջիկը գլուխը պահելու համար անցնում է դերասանուհու աշխատանքի, այն թատրոնում, որտեղ խաղում էր Էդվարդը։ Նրանք երկուսով ներկայացման ժամանակ թույն են խմում և երկուսն էլ մահանում են՝ ըստ իրենց պայմանավորվածության։ Վերջին՝ 5-րդ արարվածում, Թովման գալիս է Նահապետոֆի մոտ նրան մեղադրելու համար։ Նահապետոֆի մոտ տեսնում է այն մատանին, որը պատկանում էր իր կնոջը, այստեղից պարզ է դառնում, որ Նահապետոֆը Թովմայի որդին է[2]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ file:///C:/Users/user/Desktop/%D5%B0%D5%A1%D5%B5%20%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF/20210208_182003.pdf
- ↑ http://tert.nla.am/archive/HAY%20GIRQ/Ardy/1981-2000/duryan.pdf
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պետրոս Դուրյան, Երկեր, Երևան, 1881թ., էջ 338-339
- Սամվել Մուրադյան, Հայ նոր գրականության պատմություն, Գիրք Ա, Երևան, 2021թ., էջ 459-462
- Ա. Շարուրյան, Պետրոս Դուրյան, Երևան, 1972թ. էջ 103-167