Թավադի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թավադից)
«Թավադի» (Նիկո Փիրոսմանի)

Թավադ (վրաց.՝ თავადი), ֆեոդալական բարձր խավի ներկայացուցիչ Վրաստանում XV-XVIII դարերում։

Թավադները տիրել են ժառանգական, նվիրատու և զինված հողերի՝ նրանց օտարման իրավունքով, օգտվել են հարկային, վարչական և դատական անդեռնամխելիություն։ Թավադներն ունեին ազնաուրներից և մսախուրներից (ծառայողներից) բաղկացած ջոկատներ։ Նրա հիմնական պարտականությունն էր թագավորի պահանջով ներկայանալ իր աշխարհազորով ու դրուժինայով։ Թավադների շարքին են դասվել նաև հայազգի Բեհբությանները, Բեկթաբեկյանները, Մարտիրոսյանները, Թումանյանները։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 142