Թաուեր Հիլ
Բնակավայր | ||
---|---|---|
Երկիր | ![]() | |
Փոստային դասիչ | EC3 | |
| ||
Թաուեր Հիլ, համալիր հրապարակ է կամ այգու տարածք, գտնվում է Լոնդոնի Թաուերի հյուսիսարևմտյան մասում։
Նախկինում այն եղել է փակ տարածք Գրեյթ Թաուեր Հիլ[1] անվամբ։ Դարեր շարունակ այստեղ մահապատիժներ են իրականացրել, հատկապես քաղաքացիական և սեփականության իրավունքից զրկված Լորդերի պալատի անդամների, իսկ այսօր այն Թաուեր Հիլ հուշահամալիրի հայտնի տարածք է։ Այստեղ են գտնվում Թրինիթի Սքուեր պարտեզները, որոնք կապվում են միմյանց ավելի փոքր Ուեյքֆիլդ և Թաուեր հանրային այգիներով։
Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգիներն ու դրանց շրջապատող կառույցները նախատեսված են նաև Թաուեր Գեյթվեյ DLR կայարանի և Թաուեր Հիլ մետրոյի ուղևորներին ծառայելու համար։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բնակատեղի[խմբագրել | խմբագրել կոդը]
Լոնդոնի ամենահին վայրերից մեկում հնագիտական ապացույցները փաստում են, որ Բրոնզե դարում այստեղ բնակատեղի է եղել, ավելի ուշ հռոմեական գյուղ, որն այրվել է Բուդիկայի ապստամբության ժամանակ։ Մոտակա «Բոլոր Սրբերը» եկեղեցին հայտնի է Ռոմանական ճարտարապետության նշխարներով, որը թվագրվում է մ.թ. 680 թվականը, իսկ հենց եկեղեցին թվագրվում է մ.թ. 675 թվականը։
Տեղական կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրեյթ Թաուեր Հիլը եղել է փակ տարածք, որը ուղիղ վարչական վերահսկողության տակ է գտնվել Լոնդոնի Թաուերի, սակայն դուրս է եղել Լոնդոնյան Սիթի շրջանի և Միդլսեքսի իրավասությունից։ 1855 թվականին այն դարձել է Մետրոպոլիտենի տարածքային խորհրդի մի մասը։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Ալքիմիական Թաուեր Հիլը 1561 թվականի փայտի փորագրությամբ քարտեզի վրա
-
Թաուեր Հիլ մետրոկայարանի մոտ գտնվող 3-րդ դարում կառուցված Լոնդոնի պատի պահպանված մաս
-
Թաուեր Հիլի Սքեֆոլդ կառափնարանի տեսարան
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Wheatley Henry Benjamin, Cunningham Peter (1891)։ «Tower Hill»։ London Past and Present։ vol. 3։ London: John Murray։ էջեր 400–402