Jump to content

Թանգարանային կրթության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թանգարանային կրթության կենտրոն, թանգարանները կրթական միջավայրի վերածող կենտրոն:

Երևանյան «Թանգարանային կրթության կենտրոնը» գործում է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում: Կենտրոնը հիմնվել է Դի-Վի-Վի Ինթերնեյշնալ (Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության միջազգային համագործակցության ինստիտուտ) կազմակերպության, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի» և Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի միջև 2015 հոկտեմբերի 2-ին կնքված հուշագրի արդյունքում:

Կրթական ծրագրերը կազմում են թանգարանների գործունեության կարևոր մասը: Կենտրոնը նպաստում է թանգարաններում կրթական ծրագրերի մշակմանն ու ներդրմանը, այլընտրանքային կրթության զարգացմանը, մեթոդական ձեռնարկների ու խորհրդատվության տրամադրմանը, թանգարանային աշխատողների հմտություներին ուղղված մասնագիտական դասընթացների, սեմինարների կազմակերպմանը:

Թանգարանային կրթության կենտրոնի ստեղծման նպատակն է սատարել և օգնել կրթական ծրագրերի նախագծմանն ու ներդրմանը հայաստանյան թանգարաններում, միջազգային փորձի տեղայնացումը Հայաստանում:

Թանգարանային կրթության կենտրոնում անցկացվում են թանգարանային կրթության օրեր, վարպետաց դասեր, կրթական ծրագրերի շնորհանդեսներ, մասնագիտական քննարկումներ և դասախոսություններ թանգարանային աշխատողների և հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]