Jump to content

Թամսին Քուք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամսին Քուք
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 25, 1998(1998-12-25)[1] (25 տարեկան)
ԾննդավայրՔեյփթաուն, ՀԱՀ
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունլողորդ
 Tamsin Cook Վիքիպահեստում

Թամսին Քուք (անգլ.՝ Tamsin Cook, դեկտեմբերի 25, 1998(1998-12-25)[1], Քեյփթաուն, ՀԱՀ), ավստրալացի լողորդ, որը մասնագիտանում է միջին հեռավորության ազատ ոճի և բատերֆլայ լողաձևում։ Օլիմպիական խաղերի արծաթե (2016) և բրոնզե (2020) մեդալակիր և պատանիների աշխարհի չեմպիոն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ութ տարեկանում Քուքը Հարավային Աֆրիկայից տեղափոխվել է Փերթ։ Նա ստացել է ակադեմիական կրթաթոշակի իրավունք Փերթի ժամանակակից դպրոցում, բայց լքել է այն 8-րդ դասարանից։ Մինչև 11-րդ դասարան հաճախել է Անգլիայի Սուրբ Մարկոսի համայնքային դպրոց։ Քուքը տեղափոխվել է մեկուսացված և հեռավար ուսուցման դպրոց 11-րդ դասարանում՝ կենտրոնանալու լողի վրա[2]։

Պատանեկան կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քուքը Մաուիում մասնակցել է 2014 թվականի Խաղաղօվկիանոսյան ավազանի պատանիների առաջնությանը[3]։ Նա 2015 թվականին Սինգապուրում կայացած պատանիների աշխարհի առաջնությունում 400 մետր ազատ ոճի լողում նվաճել է ոսկե մեդալ՝ սահմանելով առաջնության նոր ռեկորդ[4][5]։ Նաև գերազանցել է առաջնության ռեկորդը 200 մետր ազատ ոճում՝ մասնակցելով 4-ից 200 մետր ազատ ոճի փոխանցումավազքի առաջին փուլին։ Նա և իր թիմակիցները գերազանցել են նաև պատանիների համաշխարհային ռեկորդը։ Քուքը նաև արծաթե մեդալ է նվաճել 200 մետր բատերֆլայով լողալիս[6]։

2015 թվականին հոկտեմբերին Քուքը Արևմտյան Ավստրալիայի սպորտի ինստիտուտի կողմից արժանացել է «տարվա պատանի մարզիկ» մրցանակին[7]։

Մեծահասակի կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի ապրիլին Քուքը որակավորվել է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք 2016 թվականի ամառային Օլիմպիական խաղերի բացման համար՝ 400 մետր ազատ ոճում[8]։ Եզրափակչում նա զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։ Քուքը 4-ից 200 մետր ազատ ոճի փոխանցումավազքում դարձել է արծաթե մեդալակիր[9]։

2018 թվականի համագործակցության խաղերից առաջ Կուկը պարանոցի վնասվածք էր ստացել, ինչի պատճառով 2018 թվականի հունիսին հեռացել է լողից[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://swimswam.com/bio/tamsin-cook/
  2. «Cook leads resurgence of WA swimming». The West Australian. 2015 թ․ հոկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  3. «WA swimmers selected to represent Australia overseas». News.com.au. 2014 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  4. «Aussie Tamsin Cook Clocks New 400 Freestyle World Juniors Meet Record». SwimSwam. 2015 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  5. «Tamsin Cook Edges Meet Record in 400 Free at 2015 FINA World Junior Championships». Swimming World. 2015 թ․ օգոստոսի 28. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  6. «Wang Siqi Edges Tamsin Cook for 200 Fly Crown at 2015 World Junior Championships». Swimming World. 2015 թ․ օգոստոսի 26. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 28-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. «Tamsin Cook Wins West Australia's Junior Athlete Of The Year Award». SwimSwam. 2014 թ․ օգոստոսի 11. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 21-ին.
  8. Lord, Craig (2016 թ․ ապրիլի 8). «Rio Tickets For Jess Ashwood, Tamsin Cook, Emma McKeon, Maddy Groves & Jake Packard». Swimvortex. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 8-ին.
  9. «Aussie women's relay team win silver as Katie Ledecky powers USA to gold medal». The Daily Telegraph. 2016 թ․ օգոստոսի 11. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  10. Lacy, Bridget (2018 թ․ հունիսի 5). «Swimming shock as teenager Cook quits pool». The West Australian (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 6-ին.