Թամարա Տեր-Ղևոնդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամարա Տեր-Ղևոնդյան
Ծնվել էօգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1908
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 12, 2000(2000-08-12) (91 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՎխուտեմաս
Մասնագիտություննկարչուհի
ԱմուսինԼեոնիդ Կոսմատով

Թամարա Ռուբենի Տեր-Ղևոնդյան (օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1908, Մոսկվա, Ռուսական կայսրություն - օգոստոսի 12, 2000(2000-08-12)), նկարիչ, գծանկարիչ, կինոյի տեսաբան, «Նոր իրականություն» ստուդիայի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Տեր-Ղևոնդյանը գեղարվեստական բարձրագույն կրթությունը ստացել է Բարձրագույն գեղարվեստա-տեխնիկական արվեստանոցում, սովորել է Լև Բրունիի և Կոնստանտին Իստոմինի մոտ։ 1930-ականներից աշխատել է որպես նկարիչ մուլտիպլիկացիայի և հեռուստակինոյի բնագավառում[1], ինչպես նաև հանդես է եկել որպես տեսաբան[2] (համահեղինակ է մի քանի գրքերի և հոդվածների, որոնք նվիրված են ֆիլմի դիտողական լուծման խնդիրներին)։ Տեր-Ղևոնդյանն աշխատել է որպես պրոդյուսեր ռեժիսորներ Գեորգի Շենգելայայի, Միխայիլ Կալատոզովի նկարահանումների հրապարակում[3]։ 1958 թվականից հանդես է եկել Էլյա Բելյուտինի «Նոր իրականություն» ստուդիայում։ «Նոր իրականություն» ստուդիայի հետ միասին նա անցել է նրա զարգացման, արգելման և տեղափոխման բոլոր նշաձողերը, բաց չի թողել 1964-1992 թվականներին Աբրամցևոյում կազմակերպված ոչ մի ցուցահանդես։ Ստուդիան նրան տվել է ստեղծագործական մշտական ազդակ և արտահայտվելու անհրաժեշտ ազատություն։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հետևելով Տեր-Ղևոնդյանի ստեղծագործական ուղուն վաղ բնապատկերներից մինչև հետագա աշխատանքներ, ընդհանրացված մի քանի տողերի և հարվածների, կարելի է տեսնել, որ գրեթե ամենուր սյուժեի բաղադրիչն արտահայտվում է ձևի և պատումի, իսկ զգայականը` գունային լուծումների միջոցով։ 1950-ականների երկրորդ կեսին նա հիմք ընդունեց իրատեսական մեթոդը, բայց ձևական պատկերման աստիճանական հրաժարման արդյունքում նա հասավ 1990-ականների արտահայտիչ գունագեղ ստեղծագործություններին։ Տեր-Ղևոնդյանը գրեթե միագույն գծանկարչական պատկերից անցավ բարդ, շքեղ, դինամիկ գունագեղության»[4]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապը եղել է վիճակագիր և հասարակական գործիչ Միխայիլ Ալեքսեևիչ Սաբլինը (1842-1898), քեռին՝ հրատարակիչ և լրագրող Վլադիմիր Միխայլովիչ Սաբլինը (1872-1916)։ Ամուսինը՝ օպերատոր, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, Կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի պրոֆեսոր Լեոնիդ Վասիլևիչ Կոսմատովը (1900/1901 - 1977) եղել է նրա մի շարք ստեղծագործությունների համահեղինակ (1900/1901 - 1977)[5]:

Թաղված է Վոստրյակովոյե գերեզմանատանը։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989, փետրվար -մարտ - Անգլիա, Լոնդոն, Բերկլի պուրակի պատկերասրահ։
  • 1989, հուլիս -օգոստոս - ԽՍՀՄ, Կալինինգրադ։ Պետական արվեստի պատկերասրահ։ Այդ ժամանակից ի վեր «Նոր իրականություն» ստուդիայում բացվել է մշտական ցուցադրություն։
  • 1990, փետրվար - Լեհաստան, Վարշավա, Արվեստի կենտրոնական բյուրոյի ժամանակակից արվեստի պատկերասրահ։
  • 1990, դեկտեմբեր - ԽՍՀՄ, Մոսկվա, «Մանեժ» կենտրոնական ցուցասրահ։ «Մանեժից Մանեժ» հետահայաց ցուցահանդես։
  • 1991, մայիս -սեպտեմբեր - ԱՄՆ, Նյու Յորք, Է. Բլումի արվեստի ինստիտուտ։
  • 1991, դեկտեմբեր - Մայնի Ֆրանկֆուրտ, Արվեստի միջազգային տոնավաճառ։
  • 1993, անհատական ցուցահանդես Մոսկվայի Կրասնայա Պրեսնյայի կինոկենտրոնում։
  • 2004, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական թանգարան, Մարմարյա պալատ, «XX դարի երկրորդ կեսի ռուսական արվեստի առարկայականությունից դուրս»[6]։

Հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Л. Косматов, Т. Тер-Гевондян. Современные проблемы изобразительной композиции в кино // «Вопросы киноискусства», выпуск 6, Изд-во Академии наук СССР, 1962
  • Косматов Л. В., Тер-Гевондян Т. Р. Первая книга по искусству оператора: композиция и свет в фильме — М.: Бюро пропаганды совет. киноискусства, 1966
  • Косматов Л. В., Тер-Гевондян Т. Р. Колорит фильма. (азбука киноколорита) — М.: Союз кинематографистов СССР, 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ройтенберг О. Неужели кто-то вспомнил, что мы были…: Из истории художественной жизни. 1925—1935. М., 2008, стр. 45 и 515
  2. Белютин и Белютинцы // Н.Молева-Белютина, «Свободные искусства» Արխիվացված 2015-02-06 Wayback Machine
  3. Тамара Тер-Гевондян. Официальный сайт Фонда русского абстрактного искусства
  4. За гранью предметности/ Альманах, вып. 424. СПб.: Palace Editions. 2014
  5. Чеховиана: Чехов и его окружение / Рос. акад. наук. Науч. совет по истории мировой культуры. Чехов. комис.; Отв. ред. А. М. Турков. — М.: Наука, 1996
  6. «Груз лет новорожденного // В.Михайлов, «Санкт-Петербургский ведомости», № 186 от 03.10.2014». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]