Թամաշաղ (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թամաշաղ (այլ կիրառումներ)
Թամաշաղ
Բնութագիր
Երկարություն17,5 կիլոմետր
Ջրահոսք
 · Ակունքի տեղակայումՍահմանաքար
 · Գետաբերանի տեղակայումՃահուկ
 · Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՇրեշտաջուր
ԵրկիրՀայաստան և Ադրբեջան
ԵրկրամասՎայոց ձորի մարզ

Թամաշաղ, Ակոռի, Ախորի, Ախուրա, Թամաշալըխ, Թամաշալըղ, Թամաշաղ, Տամաշախ, գետ Հայաստանի Վայոց ձորի մարզում, Ճահուկ գետի ձախ օժանդակը։ Սկիզբ է առնում Սահմանաքար լեռան հարավային լանջից և Ադրբեջանի Նախիջևանի տարածքում, Նորաշենի կայարանից 7—8 կմ հարավ-արևելք միախառնվում մայր գետին։ Երկարությունը՝ 17,5 կմ, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ 8 կմ։ Հնում հայտնի էր Ակոռի անունով, իսկ հետագայում Ախորի (Ախուրա)[1][2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 46 — 150 էջ։
  2. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 1416 — 992 էջ։