Թալոֆիտներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թալոֆիտներ (Tallophyta), ստորակարգ բույսեր, որոնց մարմինը՝ թաչոմը, տարբերակված չէ ցողունի, տերևի և արմատի։ Թալոֆիտներ են պրոկարիոտները (բակտերիաներ, ներառյալ ճառագայթասնկերն ու ռիկետսները, կապտականաչ ջրիմուռները և այլն) և էուկարիոտները (ջրիմուռներ, սնկեր, քարաքոսեր)։ Որոշ ծովային ջրիմուռներ արտաքինից տարբերակված են ցողունատիպ և տերևանման օրգանների, սակայն նրանց անատոմիական կառուցվածքն իր պարզությամբ տարբերվում է բարձրակարգ բույսերի օրգաններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png