Թադևոս Ջիլավյան
Թադևոս Ջիլավյան Թադևոս Սարգսի (Սերգեյի) Ջիլավյան | |
---|---|
Ծնվել է | 1892 |
Ծննդավայր | Ջալալօղլի, այժմ՝ Ստեփանավան, (Հայաստան) |
Մահացել է | 1937 |
Մասնագիտություն | արձակագիր |
Թադևոս Ջիլավյան (1892, Ջալալօղլի, Բորչալուի գավառ, Ռուսական կայսրություն - 1937), հայ արձակագիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։
Ծնվել է Ջալալօղլիում (այժմ՝ Ստեփանավան)։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա ավարտել Մոսկվայի առևտրի ինստիտուտի տնտեսագիտական բաժինը։ Եղել է Ստեփան Շահումյանի կողմից Հայաստանում կազմակերպված մարքսիստական առաջին խմբակի անդամներից։ Նրա «Փրկիչ կոոպերատիվ» պատմվածքը 1926 թվականին արժանացել է Հայկոոպի գրական մրցանակին։ Ջիլավյանի պատմվածքները թարգմանվել են ռուսերեն։ Մահացել է 1937 թվականին[1]։
Թ. Ջիլավյանի երկերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անխնամը (պատմվածք), Թիֆլիս, տպարան ԱՍՖԽՀ երկաթուղիների, 1926, 16 էջ։
- Փրկիչ կոոպերատիվ, Երևան, Հայկոոպի հրատ., 1927, 30 էջ։
- Բատրակ Սամուլ, Թիֆլիս, Զակկնիգա, 1929, 64 էջ։
- Պատմվածքներ, գիրք երկրորդ, Թիֆլիս, Սախելգամի, 1936, 304 էջ։
- Պատմվածքներ, Երևան, Հայպետհրատ, 1964, 136 էջ։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 466
|