Jump to content

Թագավորանիստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թագավորանիստ, բլուր Լոռու մարզում, Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրի մոտ, Վանաձոր քաղաքից 1,5 կմ հյուսիս-արևելք։ Բարձրությունը 1519 մ է[1]։

Բրոնզեդարյան հնավայր Վանաձոր քաղաքի «Դիմաց» կոչվող բարձրադիր թաղամասում։ Ոչ ծավալուն պեղումներ են կատարել Ե. Բայբուրդյանը (1938 թ), Ե. Մոմջյանը (1949 թ), Է. Խանզադյանը (1959 թ)։ Բացվել է բնական բլրի վրա կառուցված բնակատեղի, իսկ նրանից հարավ-արևելք. ընդարձակ դամբարանադաշտ։ Գտնվել են բրոնզե զենքեր (դաշույններ, նիզակի ծայրեր, նետասլաքներ), զարդեր (ապարանջաններ, ագատից, սարդիոնից, մածուկից ուլունքներ), վանակատից ու ոսկրից պատրաստված գործիքներ, սև կամ դեղնակարմրաերանգ, կոպիտ, անփայլ և փայլեցված, մեծ մասամբ երկրաչափական նախշերով զարդարված կավե ամաններ (կճուճներ, քրեղաններ, լայնաբերան ամաններ ևն)։ Հնավայրը դեռևս լավ ուսումնասիրված չէ։ Թագավորանիստից գտնված նյութերը պահվում են Վանաձորի երկրագիտական, մասամբ նաև՝ Հայաստանի պատմության պետական թանգարաններում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Խանզադյան Է. Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ թ ա 3–րդ հազարամյակում, Ե , 1967 թ. էջ 20-21

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 45 — 150 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 114