Ընթերցասիրաց ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ընթերցասիրաց ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
ԵրկիրFlag of Egypt (1882-1922).svg Եգիպտոս
Հիմնադրված1896
Լուծարված1906
Գլխադասային գրասենյակԿահիրե, Եգիպտոսի խեդիվատ, Օսմանյան կայսրություն

Ընթերցասիրաց ընկերություն, հիմնվել է 1896 թվականին, Կահիրեում՝ հայ պանդուխտ երիտասարդների նախաձեռնությամբ։ 1896 թվականին բացել է ընթերցատուն, 1906 թվականին՝ սեփական ակումբ։ Նպատակն էր Կահիրեի հայության շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել դեպի հայ մշակույթը։ Անցկացրել է գրական և թատերական երեկոներ, քննարկել հայոց պատմության, ինչպես նաև քաղաքական ու տնտեսական կյանքի հրատապ հարցեր։ Հրատարակել է «Նոր օր» լրագիրը (1899-1901 թվական)։ Գոյատևել է մինչև 1906 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայ Սփյուռք» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png