Jump to content

Ընթացակարգային արվեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ընթացակարգային արվեստ (անգլ.՝ Generative Art), բարձրագույն համակարգչային տեխնոլոգիաների միավորումը արվեստի հետ՝ ավտոնոմ համակարգի կիրառությամբ, որը ինքնուրույն կարող է որոշել գեղարվեստական աշխատանքների առանձնահատկությունները, որոնք հակառակ դեպքում կպահանջեին հենց նկարչի մասնակցությունը։ Մի կողմից կարելի է պնդել, որ համակարգը միայն վերարտադրում է ստեղծողի գեներատիվ գեղարվեստական մտահաղացումը, իսկ մյուս կողմից, որ համակարգը իր վրա է վերցնում արարողի դերը։

«Ընթացակարգային արվեստ» տերմինը առավել հաճախ գործածվում է որոշակի ալգորիթմի օգնությամբ համակարգչով գեներացված գեղարվեստական ստեղծագործության նշման համար. օրինակ, դինամիկ գեղանկարչությունում։ Սակայն ընթացակարգային արվեստի համար կարող են օգտագործվել նաև ավտոնոմ համակարգեր քիմիայից, կենսաբանությունից, ռոբոտատեխնիկայից, մաթեմատիկայից և այլն։

Գեորգ Նիսը՝ շարժման առաջին պիոներներից մեկը, 1965 թվականի փետրվարին Շտուտգարտում ներկայացրել է իր մի շարք աշխատանքներ, որոնք քննադատները բնորոշել են որպես համակարգչային գրաֆիկա[1][2]։ Մի քանի տարի անց Նիսը ատենախոսություն է գրել՝ վերնագրելով այն «Ընթացակարգային համակարգչային գրաֆիկա»։ «Ընթացակարգային արվեստը» և նման տերմինները այդ տարիներին սկսել են կիրառել նաև այլ համակարգչային նկարիչներ, այդ թվում՝ Մանֆրեդ Մորը[1]։

Տերմինը նաև կիրառվել է երկրաչափական աբստրակտ արվեստը (որտեղ հասարակ տարրերը կրկնվում են, վերձևավորվում կամ փոխվում են ավելի բարդ ձևեր ստեղծելու համար) բնութագրելիս։ Այսպիսով, կարելի է հաստատել, որ 1960֊ական թվականների վերջին արգենտինացի նկարիչներ Էդուարդո Մաքինթայրը և Միգել Անխել Վիդալը նաև կիրառել եմ ընթացակարգային արվեստը։ 1972 թվականին Պոլ Նեագուն, որը Ռումինիայի բնիկ էր, Գերմանիայում ստեղծել է Generative Art Group կոչվող ստեղծագործական միությունը։ 1972 թվականին Նեագուն Բելֆաստի փառատոնի ժամանակ Քինուս համալսարանում հանդես է եկել «արվեստ ծնող ձևերը» դասախոսությամբ[3][4]։

1970 թվականին Չիկագոյի Գեղարվեստի ինստիտուտի դպրոցում ստեղծվել է ընթացակարգային համակարգեր բաժանմունքը։ Ինչպես պատմել է Սոնհա Լենդի Շերիդանը, նրա աշխատակիցները հիմնական ուշադրությունը կենտրոնացրել են գեղարվեստական պրակտիկաներին, որոնք այդ ժամանակ կիրառում էին նոր տեխնոլոգիաներ պատկերները ֆիքսելու, տպելու և փոխանցելու համար, նաև պատկերի փոխակերպման մեջ ժամանակի ասպեկտի ուսումնասիրմանը[5]։

1990-ական թվականների կեսերին Բրայան Էնոն ևս զբաղվել է ընթացակարգային երաժշտության և ընթացակարգային համակարգերի ժողովրդայնացմամբ, որոնք սերտ կապված էին փորձարարական երաժշտության հետ[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Ness, Georg; Bense, Max: computer-grafik; Edition Rot 19; Stuttgart, 1965.
  2. Boden, Margaret[en]; Edmonds, Ernest What is Generative Art? (und) // Digital Creativity. — 2009. — Т. 20. — № 1/2. — С. 21—46.
  3. Osborne, Harold, ed. The Oxford Companion to Twentieth-Century Art, Oxford ; New York: Oxford University Press
  4. Walker, J. A. Glossary of art, architecture, and design since 1945 (3rd ed.), London; Boston: Library Association Publishing; G.K. Hall.
  5. Sheridan, Sonia Landy. Generative Systems versus Copy Art: A Clarification of Terms and Ideas, Leonardo, 16(2), 1983.
  6. Eno, B. Generative Music, In Motion Magazine

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]