Էքստրիմ աշխատանք (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էքստրիմ աշխատանք
կորեերեն՝ 극한직업
Երկիր Հարավային Կորեա
Ժանրկինոկատակերգություն և մարտաֆիլմ
Թվականհունվարի 23, 2019[1] և ապրիլի 30, 2020[2]
Լեզուկորեերեն
ՌեժիսորLee Byeong-heon?
ԴերակատարներՌյու Սին Ռյոն, Լի Հա Նի, Չին Սոն Գյու, Լի Դոն Հվի, Գոն Մյոն և Շչիմ Նա Յոն
ՕպերատորNoh Seung-bo?
ԵրաժշտությունԿիմ Տհե Սոն
ՄոնտաժՆամ Նա Յոն
Պատմվածքի վայրՍեուլ
ԿինոընկերությունCJ Entertainment և About Film
Տևողություն111 րոպե

Էքստրիմ աշխատանք (կորեերեն՝ 극한직업)-ը կորեական կատակերգություն է, որը թողարկվել է 2019 թվականին[3]։ Կորեայում, 2019 թվականի փետրվարի 6-ին՝ թողարկումից 15 օր անց, հանդիսատեսի թիվը գերազանցեց 10 միլիոնը[4]։ Հանդիսատեսի ընդհանուր կուտակային թիվը կազմել է 16 266 337 ՝ պատմության մեջ զբաղեցնելով 2-րդ տեղը[5], և վաճառքների թվով՝ 1-ինը։ Էքստրիմ աշխատանքը ֆիլմի բյուջեն 6,5 միլիարդ հարավկորեական վոն է, իսկ ընդհանուր ծախսը ՝ մոտ 9,5 միլիարդ վոն։ Ընդհանուր վաճառքը կազմել է 139,6 միլիարդ, ինչը ավելի քան 14 անգամ ավել է ծախսերից։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը թմրանյութերի հետախույզների խմբի մասին է, որի հետ ամեն օր պատահարներ է լինում։ Ի վերջո, նրանք բախվում են խմբի լուծարման ճգնաժամին։ Խմբի կրտսեր ղեկավար Չվէն միջազգային հանցավոր կազմակերպությունների թմրանյութերի մաքսանենգության մասին պարզելուց հետո սկսում է գաղտնի աշխատել խմբի թաքստոցի մոտ գտնվող հավի ռեստորանում։ Սակայն խմբի անդամները չեն միանում նրան, իսկ խանութի սեփականատերը ասում է, որ պետք է փակի ռեստորանի, քանի որ վաճառք չկա։ Թմրանյութերի հետախույզներն հասկանում են, որ այդպես նրանք չեն կարողանա գաղտնի աշխատել, ուստի նրանք ի վերջո գրավում են ռեստորանը և կեղծ բիզնես են սկսում։ Նպատակը շատ առաքումներ կատարելով թաքստոցը գտնելն է։ Այդպիսով հայտնաբերում են, որ կողքի շենքում, որտեղ թաքստոց կար, դժվար էր գտնել մարդկանց հետքեր։ Բացի այդ, հավը, որը պատրաստել էր հետաքննող Մա Բոնգ Փալը իր հիանալի խոհանոցի հմտություններով, սկսվեց արագորեն վաճառվել[6][7][8], և երբ նրանք ուշքի եկան այդ խառնաշփոթից, հասկացան, որ հետաքննությունը արդեն անցյալում էր, բոլորը քրտնաջան աշխատում էին հավի բիզնեսի վրա։ Երբ արդեն հավ պատրաստելը նրանց համար առաջնային էր դառնում, հանկարծ կողքի շենքից, որտեղից այսքան ժամանակ զանգ չէր եկել, հավ պատվիրեցին, և հետախույզների խումբը շտապեց թաքստոց՝ հավը ձեռքներում։

Դերակատարողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոստիկանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կո Սանգ Կին (դերասան ՝ Րյու Սունգ Նյոնգ)- թմրանյութերի հետախույզների խմբի ղեկավարն է։ Չնայած նա միշտ հավատարիմ է իր գործին, նա հաճախ միայն վթարներ է ստեղծում, խմբի անդամների չափազանց մոտիվացված և անփույթ լինելու պատճառով։ Ցածր կատարողականության պատճառով պաշտոնի բարձրացումը անընդհատ հետաձգվում է։ Սակայն, նա 20 տարի ղեկավարում էր բռնի միջադեպերը, և նրան նույնիսկ դանակահարել էին 12 անգամ, բայց նա դեռ ողջ ու առողջ է։ Ուստի նա այնքան ուժեղ է, որ նույնիսկ ունի «զոմբի» մականունը[9][10]։
  • Մա Բոնգ Փալ (դերասան ՝ Ջին Սոն Գյու) - խմբի խնդիրներ առաջացնողն է։ Ընտանիքը կալբիի ռեստորան ունի, ուստի նա շատ լավ խոհարար է, և իր առաջին պատրաստած հավը նույնպես շատ համեղ էր։ Նրա հմտությունների շնորհիվ՝ հավի ռեստորանը, որը նախատեսված էր օգտագործել միայն որպես թաքստոց, դարձավ հայտնի ռեստորան։ Ավելին, նա ձյուդոյի ազգային հավաքականի հատուկ անդամ էր, հետաքննող, ուստի նա շատ ուժեղ է և կարող է խոսել չինարեն։ Բացի միակ կին ոստիկանին գրավող կախարդական հմայք ունենալուց, նաև բազմակողմանի տաղանդավոր է[9]։

Հանցագործներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լի Մու Բէ (դերասան ՝ Շին Հա Գյուն) - հետաքննողների կողմից հետապնդվող միջազգային հանցավոր խմբի ղեկավարն է։ Նա թեթև մարդ է թվում, որը միայն մանկական կռիվներ կարող է անել, բայց նա հանցագործին համապատասխան էությամբ շատ սառը և դաժան մարդ է, ով կարող է դանակով կտրել ոտքերը կամ միանգամից զենքն հանել, երբ կողմակցի պատճառով իրավիճակը վատթարանում է[9]։
  • Թեդ Չանգ / Կիմ Չանգ Շիկ (դերասան ՝ Օ Ջոնգ Սե) - Մու Բէի ընկեր և մրցակից։ Նա խուսափում է Մու Բէից, որը փորձում է սպանել նրան։ Երբ Մու Բէի հետ թմրանյութեր էր վաճառում, նա փորձեց փախչել, երբ ոստիկանությունը ներխուժեց ներս, բայց Մու Բէն հանկարծ կրակեց նրա ծնկին և նա թշվառ վիճակում հայտվելով արագ ձերբակալվեց[9]։
  • Հոնգ Սանգ Փիլ (դերասան ՝ Յանգ Հյոն Մին) - Լի Մու Բէի հանցավոր խմբի գործողությունների կազմակերպման ղեկավար։ Թմրամիջոցների հետախույզների խումբը կողքի շենքում հավի ռեստորանը որպես թաքստոց էին օգտագործում, և երբ Հոնգ Սանգ Փիլը տեսնում է, որ այդ հավի ռեստորանը օրեցօր հայտնի է դառնում, և որ, ամեն օր շատ մարդիկ են հավաքվում, նա շտապ տեղափոխվում է, քանի որ բռնվելու հավանականությունն աճում էր։ Երբ թմրավաճառներից մեկը բռնվեց, Մու Բէն և նրա թիկնապահ Սոն Հվին նրան դանակահարում են, քանի որ նա է պատասխանատուն, և մինչև ֆիլմի ավարտը գիպսով ու հենակներով էր։ Նրան վրաերթի է ենթարկում դպրոցական ավտոբուսը, երբ փորձում էր փախչել դետեկտիվներից[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]