Էրմանի լեռնաշղթա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էրմանի լեռնաշղթա, Անդրբայկալի Չիտայի մարզում և մասամբ Մոնղոլիայում, Օնոն գետի աջ ափին։ Երկարությունը 175 կմ է, բարձրությունը՝ մինչև 1434 մ։

Լեռնաշղթան կազմված է գրանիտներից, գնեյսներից և բյուրեղային թերթաքարերից։ Լանջերը ծածկված են խեժափիճու և սոճու անտառներով։ Լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին գերակշռում է տափաստանային բուսականությունը (մինչև 900-1000 մ բարձրության վրա)։ Հիմնական լանդշաֆտներն են տափաստանները, անտառատափաստանները և լեռնային տայգան։

Լեռնաշղթան առաջին անգամ նկարագրել են երկրաբաններ Ա. Է. Գեդրայցը և Ա. Պ. Գերասիմովը և անվանել գերմանացի ֆիզիկոս և ճանապարհորդ Գեորգ Ադոլֆ Էրմանի անունով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 96