Էրիքսի պատերի մեջ
Էրիքսի պատերի մեջ | |
---|---|
Հեղինակ | Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտ և Kenneth Sterling? |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | գիտական ֆանտաստիկա և գիտաֆանտաստիկական պատմվածք |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Ստեղծման տարեթիվ | հունվար 1936 |
Նկարագրում է | Վեներա |
Հրատարակված է | Weird Tales? |
Հրատարակման տարեթիվ | հոկտեմբեր 1939 |
Էրիքսի պատերի մեջ (անգլ.՝ In the Walls of Eryx), գիտաֆանտաստիկ պատմություն, որը գրել է Հովարդ Ֆիլիպս Լավքրաֆտը, Քենեթոմ Ջ. Սթերլինգի համահեղիանակությամբ։ Սա Լավքրավթի սակավաթիվ ստեղածաործություններից է, որը գրված է տվյալ ժանրով։ Հրապարակվել է Weird Tales ամսագրում նրա մահից հետո, 1939 թվականին[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրիկս՝ աստվածուհի Վեներայի որդին։ Նրա պատվին է կոչվել լեռը, որի տակ նա թաղված է որդիների՝ Յուպիտերի և Հերակլեսի հետ։ Պատմությունը տեղի է ունենում հեռավոր ապագայում։ Գլխավոր հերոսը ժամանում է Վեներա հատուկ բյուրեղներ փնտրելու և արդյունահանման նպատակով, որոնք Երկրի վրա օգտագործվում են որպես էներգակիրներ։ Անցնում է հրահանգավորման և ստանալով անհրաժեշտ սարքավորումները, նա գնում է որոնման և երկար ժամանակ թափառում Վեներայի ջունգլիներում։ Հետևելով դետեկտորի ցուցումներին, գլխավոր հերոսը դուրս է գալիս «Պլատո Էրիքս» բարձրավանդակի վրա։ Բարձրավանդակի մեջ նա նկատում է հոյակապ բյուրեղյա նմուշ և շտապում է դրան հասնել։ Անսպասելիորեն նա բացահայտում է, որ շինությունը բոլորովին թափանցիկ նյութ է, որը նման է անտեսանելի լաբիրինթոսի, որի ներսում ընկած էին բյուրեղները։ Փորձելով ելք գտնել՝ գլխավոր հերոսը թափառում է լաբիրինթոսով, միաժամանակ կազմելով դրա քարտեզը, ինչպես նաև վարում է օրագիր, որտեղ նկարագրում էր իր բոլոր գործողությունները։ Այդ ժամանակ լաբիրինթոսի շուրջ հավաքվում են աբորիգեններ, տարօրինակ էակներ, որոնք նման էին սողունների։ Նրանք չեն ցուցաբերում ագրեսիա գլխավոր հերոսի հանդեպ, այլ հետևում են նրա գործողություններին։ Նա հասկանում է, որ ընկել է Վեներայի բնակիչների լարած թակարդը։ Թթվածնի և սննդի պաշարն աստիճանաբար ավարտվում էր։ Նախքան իր մահը գլխավոր հերոսը տեսնում է պայծառ երկինքը, որի մասին օրագրում անում է իր վերջին գրառումը։ Որոշ ժամանակ անց լաբիրինթոսի պատերին է բախվում նավը, որը ուղարկված էր գլխավոր հերոսին որոնելու համար։ Փրկարարները նավից գտնում են օրագիրը։ Ի վերջո, մարդիկ որոշում են ներխուժել Վեներա, գլխավոր հերոսի եզրակացությանը հակառակ, որը մահից առաջ որոշում է, որ Վեներան պետք է թողնել նրա բնակիչներին[2]։
Կապ իրականության հետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեներայի որոշ բույսերի և կենդանիների անուններ գրքի համահեղինակները կազմել են իրենց ծանոթ գրական գործիչների անուններից։ Օրինակ, ֆարնոթ-ճանճերը վերաբերում է Ֆարնսուորթու Ռայթուին, և գրել է Weird Tales թերթը։ Գլխավոր հերոսի անունը Քենթոն Ջ. Ստենֆիլդն է, դա ակնարկ է հենց համահեղինակ Լավքրավթին[2]։
Մեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցավոտ մահ է սպասում նրանց, ովքեր փնտրում են բյուրեղներ և գնում են էրիքսի լաբիրինթոս։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Список публикаций произведения «В стенах Эрикса» в ISFDB (англ.)
- ↑ 2,0 2,1 S. T. Joshi and David E. Schultz. An H. P. Lovecraft Encyclopedia. — Hippocampus Press, 2004. — 364 p. — ISBN 097487891X
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պատմության էջը The H.P. Lovecraft Archive (անգլ.)