Էրիկ Հարությունյան (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրիկ Հարությունյան
Ծնվել էմայիսի 14, 1986(1986-05-14) (37 տարեկան)
ԾննդավայրՆախիջևանիկ
ԿրթությունԱրցախի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ

Էրիկ Ռոբիկի Հարությունյան (մայիսի 14, 1986(1986-05-14), Նախիջևանիկ), արցախցի քաղաքական գործիչ, Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի «Ազատ hայրենիք» կուսակցության պատգամավոր[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Հարությունյանը ծնվել է 1986 թվականի մայիսի 14-ին Ասկերանի շրջանի Նախիջևանիկ գյուղում։ 2003 թվականին գերազանցությամբ ավարտել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը։ Նույն թվականին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի պատմության բաժինը։

2004-2006 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակում։

2006-2009 թվականներին ուսումը շարունակել է՝ ստանալով պատմության, մանկավարժության բակալավրի աստիճան։ 2009-2011 թվականներին ընդունվել է Արցախի պետական համալսարանի հումանիտար ֆակուլտետի «Հայոց պատմություն» բաժնի մագիստրատուրան՝ ստանալով պատմության մագիստրոսի աստիճան։

2007 թվականի օգոստոսից մինչև հոկտեմբերը պայմանագրային հիմունքներով եղել է Արցախի Հանրապետության Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շուշիի տարածքային ստորաբաժանման շենքերի, շինությունների տեղազննող և գույքահարկերի բազայի ձևավորման համար գնահատող՝ վերագնահատող։

2008-2011 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչությունում, որպես ոստիկան, իսկ 2011-2018 թվականներին՝ «Արցախբանկ» ՓԲԸ Շուշիի մասնաճյուղի մասնագետ-գնահատող։

2011 և 2015 թվականներին Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ընտրվել է Շուշիի համայնքի ավագանու անդամ։

2018 թվականի սեպտեմբերի 9-ին Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի լրացուցիչ ընտրությունների արդյունքում թիվ 10 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրվել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր[2][3]։

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ է։ 2019 թվականի հոկտեմբերի 31-ից Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի «Հայրենիք» խմբակցության անդամ է[4]։

Ամուսնացած է, ունի 4 դուստր։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարտական ծառայություն» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարությունյան Էրիկ Ռոբիկի». www.nankr.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  2. «ԱՀ ԱԺ նորընտիր պատգամավորներին հանձնվել են վկայականներ». artsakhpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Արցախի Խորհրդարանի անկախ պատգամավորները միացել են Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն». armenpress.am. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.
  4. «Արցախի Խորհրդարանի անկախ պատգամավորները միացել են Արայիկ Հարությունյանի գլխավորած քաղաքական թիմին». lurer.com. 2023 թ․ օգոստոսի 21. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]