Էրիկ Բոտեակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էրիկ Բոտեակ
Eric Bauthéac
Eric Bauthéac.jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of France.svg Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 24, 1987(1987-08-24)[1] (32 տարեկան)
Ծննդավայր Ֆրանսիա Բանոլ Սյուր Սեզ
Հասակ 168
Քաշ 65
Դիրք Հարձակվող, կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 11
Պատանեկան կարիերա
?—2007 Ֆրանսիա Սենտ Էտեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2010 Ֆրանսիա Կան 77 (15)
2010—2012 Ֆրանսիա Դիժոն 70 (9)
2012—2015 Ֆրանսիա Նիցա 97 (21)
2015—մինչև հիմա Ֆրանսիա Լիլ 28 (2)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էրիկ Բոտեակ (ֆր.՝ Eric Bauthéac, օգոստոսի 24, 1987(1987-08-24)[1], Բանյոլ սյուր Սեզ), ֆրանսիացի ֆուտբոլիստ, հանդես է գալիս ֆրանսիական «Լիլ» ակումբում որպես կիսապաշտպան:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիկ Բոտեակը «Սենտ Էտեն» ֆուտբոլային ակումբի սան է: 2007 թվականի ամռանը տեղափոխվել է ֆրանսիական «Կան» ակումբ: 2007/08 մրցաշրջանում տոնել է իր դեբյուտը «Կան» ակումբում: Առաջին գոլը հեղինակել է 2008 թվականի օգոստոսի 16-ին «Բովե» ակումբի դեմ խաղում[2]: «Կան»-ում Էրիկը անցկացրել է 3 մրցաշրջան՝ խաղալով 77 խաղ և դառնալով 15 գոլի հեղինակ:

2010 թվականի հուլիսին Էրիկ Բոտեակը տեղափոխվեց «Դիժոն» ֆուտբոլային ակումբ, իսկ հուլիսի 30-ին Լիգայի գավաթի առաջին տուրում «Ամեն» ակումբի դեմ խաղաց իր առաջին մրցախաղը, նույն խաղում կարողացավ դառնալ իր առաջին գոլի հեղինակ[3]: 2010 թվականի օգոստոսի 6-ին տեղի ունեցավ ֆուտբոլային հանդիպում ֆրանսիական «Անժե» ակումբի դեմ, որտեղ երիտասարդ կիսապաշտպանը դեբյուտեց երկրորդ լիգա[4]: 2010 թվականի օգոստոսի 27-ին «Նիմ Օլիմպիկ» ակումբի դեմ կայացած խաղի 67-րդ րոպեին Էրիկը տոնեց իր առաջին գոլը (նոր ակումբի կազմում), որի շնորհիվ թիմը կարողացավ հաղթել[5]:

2012 թվականի ամռանը Էրիկը տեղափոխվեց «Նից» ակումբ: Դեբյուտային խաղը կայացել է 2012 թվականի օգոստոսի 1-ին առաջնության առաջին տուրում «Այաչո» ակումբի դեմ խաղում[6]: Առաջին գոլը Նիցեյի կազմում հեղինակել է 2012 թվականի օգոստոսի 25-ին Լիլ ակումբի դեմ խաղում[7]:

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբ մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթներ Կոնտինենտալ գավաթներ Ընդհանուր
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ֆրանսիա Կան 2007/08 Ազգային 15 0 0 0 0 0 15 0
2008/09 Ազգային 32 10 4 0 0 0 36 10
2009/10 Ազգային 30 5 4 2 0 0 34 7
Ընդհանուր «Կան» ակումբում 77 15 8 2 0 0 85 17
Ֆրանսիա Դիժոն 2010/11 Լիգա 2 36 6 3 0 0 0 39 6
2011/12 Լիգա 1 34 3 5 3 0 0 39 6
Ընդհանուր «Կլերմոն» ակումբում 70 9 8 3 0 0 78 12
Ֆրանսիա Նիցա 2012/13 Լիգա 1 17 5 2 1 0 0 19 6
Ընդհանուր «Նիցա» ակումբում 17 5 2 1 0 0 19 6
Ընդհանուր 164 29 18 6 0 0 182 35

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Soccerway.com»։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին 
  3. «Transfermarkt.at» (գերմաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին 
  4. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին 
  5. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին 
  6. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-19-ին 
  7. «Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնության պաշտոնական կայք» (ֆրանսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-18-ին