Էրադի Ռաշիդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրադի Ռաշիդի
Քաղաքացիությունը  Շվեդիա և  ԿԴՀ
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 24, 1994(1994-07-24)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Gbadolite
Դիրք կիսապաշտպան

Էրադի Ռաշիդի (ֆր.՝ Heradi Rashidi; հուլիսի 24, 1994(1994-07-24)[1], Gbadolite), կոնգոցի և շվեդ ֆուտբոլիստ, Ստոկհոլմի ԱԻԿ-ի կիսապաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլով սկսել է զբաղվել հայրենիքում՝ Կոնգոյի ԴՀ-ում։ Հետո ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա, որտեղ Ռաշիդին շարունակել է ուսումը մայրաքաղաքի «Յուրգորդեն»-ում։ Այնուհետև խաղացել է «Ստոկհոլմի» և «Ասպուդեն-Տելուսի» երիտասարդական թիմերում։ 2013 թվականին Շվեդիայի երիտասարդական առաջնությունում «Բրոմապոյկարնայի» կազմում խփել է 25 գոլ։

2014 թվականին պայմանագիր է կնքել Շվեդիայի երկրորդ դիվիզիոնի «Ակրոպոլիս»-ի հետ։ Նա թիմի կազմում իր նորամուտը նշել է ապրիլի 12-ին կայացած առաջին խաղաշրջանում՝ Կարլբերգի դեմ խաղում, որն ավարտվել է Ռաշիդի թիմի հաղթանակով՝ 3:0 հաշվով։ Ինքը՝ Էրադին, հանդես է եկել մեկնարկային կազմում և 80-րդ րոպեին խփել է վճռական գոլը։ Մրցաշրջանի վերջում «Ակրոպոլիսը» զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը և ստացել Էթտանի ուղեգիր։ Ֆուտբոլիստը անցկացրել է 24 հանդիպում և խփել է 12 գոլ։

2015 թվականի մրցաշրջանի մեկնարկից առաջ նա տեղափոխվել է առաջին դիվիզիոնի մեկ այլ ակումբ՝ «Սյոդերտելյե»։ Նոր թիմում նրա նորամուտը տեղի է ունեցել Պիտեոյի հետ առաջնության առաջին խաղաշրջանում, որում Ռաշիդին 55-րդ րոպեին խփել է իր առաջին գոլը՝ հաշիվը դարձնելով 1:4[2]։ Տարվա վերջում Էրադին անցկացրել է 26 հանդիպում և խփել 11 գոլ։ Սակայն դա չի օգնել թիմին։ «Սյոդերտելյե»-ն զբաղեցրել է նախավերջին տեղը և տեղափոխվել ավելի ցածր դիվիզիոն։

Միևնույն ժամանակ, Ռաշիդը առաջ է անցել՝ հոկտեմբերի 19-ին երեք տարվա պայմանագիր կնքելով Սուպերէտտան գնացած «Դալկուրդ»-ի հետ[3]։ 21-ամյա կիսապաշտպանն իր առաջին խաղը նոր ակումբում անցկացրել է 2016 թվականի ապրիլի 3-ին՝ «Ասիրիսկ»-ի դեմ խաղում։ Ռաշիդին հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից, իսկ ընդմիջումից հետո դաշտ է դուրս եկել Պրեդրագ Ռանդջելովիչը[4]։ «Դալկուրդի» կազմում անցկացրած 12 խաղում նա ոչ մի գոլ չի խփել։

Մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցացրել է «Սյուրյանսկում»[5]։ Առաջին թիմում նա իր նորամուտն է նշել Ֆրեյի հետ խաղում՝ խաղադաշտում անցկացնելով բոլոր 90 րոպեները[6]։ Նրա երկու գոլերից առաջինը, որը խփել է հոկտեմբերի 2-ին «Հալմստադի» դեմ խաղում՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, իր թիմին բերել է 1 միավոր․ խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։ 1[7]:

Պայմանագրի ավարտից հետո Ռաշիդին վերադարձել է «Դալքուրդ» և դարձել թիմի հիմնական խաղացողը՝ անցկացնելով 28 հանդիպում և խփելով երեք գոլ, ինչը օգնել է իր ակումբին երկրորդ տեղը գրավել Սուպերէտտանում և անմիջապես դուրս գալ մեծ լիգաներ։ Առաջին խաղը Ալսվենսկանում կայացել է 2018 թվականի ապրիլի 2-ին ԱԻԿ-ի հետ, որն ավարտվել է պարտությամբ՝ 0։ 2 հաշվով։ Ռաշիդին խաղադաշտ է դուրս եկել ընդմիջումից հետո՝ փոխարինելով ամերիկացի Ալեքս Դեժոնին[8]։

2018 թվականի հուլիսին նա տեղափոխվել է Ստոկհոլմի «ԱԻԿ»՝ կնքելով 2,5 տարվա պայմանագիր[9]։ Նա իր նորամուտը նշել է հուլիսի 15-ին Սունդսվալի հյուրերի հանդիպման ժամանակ՝ սև և դեղին մարզաշապիկով։ Խաղում գոլազուրկ ոչ-ոքի էր, սակայն 4-րդ րոպեին Ռաշիդին խփել է հաղթական գոլը[10]։ Մրցաշրջանի վերջում ակումբը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը և նվաճել է չեմպիոնի տիտղոսը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիա Շվեդիա Դալկուրդ

  • Սուպերէտանայի արծաթե մեդալակիր՝ 2017

Շվեդիա Շվեդիա ԱԻԿ

  • Շվեդիայի չեմպիոն՝ 2018

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Södertälje vs. Piteå - 11 April 2015» (անգլերեն). soccerway.com. 2015 թ․ ապրիլի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  3. «Dalkurd FF värvar Heradi Rashidi» (շվեդերեն). fotbolltransfers.com. 2015 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  4. «Assyriska vs. Dalkurd - 3 April 2016» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ ապրիլի 3. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  5. «Heradi Rashidi ansluter!» (շվեդերեն). svenskafans.com. 2019 թ․ հուլիսի 19. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  6. «Syrianska vs. Frej - 23 July 2016» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  7. «Syrianska vs. Halmstad - 2 October 2016» (անգլերեն). soccerway.com. 2016 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  8. «AIK vs. Dalkurd - 2 April 2018» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  9. Linn Nordström, Per Bohman. (2018 թ․ հուլիսի 3). «Avslöjar: AIK förstärker – med en doldis» (շվեդերեն). aftonbladet.se. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.
  10. «GIF Sundsvall vs. AIK - 15 July 2018» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 29-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԻԿ ՖԱ պաշտոնական կայքում անձնական էջը (շվեդ.)