Էվրիկա աշտարակ
Տեսակ | բազմահարկ շենք |
---|---|
Երկիր | Ավստրալիա |
Տեղագրություն | Մելբուռն |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Բարձրություն | 297,3 մետր |
Հարկեր | 91 |
Վերելակներ | 13 |
Հիմնադրված է | հոկտեմբեր 2006 |
Բացված | հոկտեմբերի 11, 2006 |
Շինարար | Grocon? |
Ճարտարապետ | Fender Katsalidis Architects? |
Էվրիկա աշտարակ (անգլ.՝ Eureka Tower) Մելբուրնի և Ավստրալիա մայրցամաքի ամենաբարձր երկնաքերը։ Շինության բարձրությունը 297 մետր է (91 հարկ, որից 1-ը ՝ ստորգետնյա)։ Շենքի շինարարությունը սկսվել է 2002 թվականի օգոստոսին, ավարտվել է 2006 թվականի հունիսի 1-ին։ Երկնաքերի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 2006 թվականի հոկտեմբերի 11-ին։ Շենքի նախագիծի հեղինակը Մելբուրնի «Fender Katsalidis Australia» ճարտարապետական գործակալությանն է, շինարարությունն իրականացրել է ավստրալիական «Grollo Australia» ընկերությունը։ Շենքի 88-րդ հարկում գտնվում է դիտակետ։ Eureka Tower-ը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր բնակելի կառույցը, եթե հաշվենք հարկերը, սակայն, եթե հաշվենք շենքի սրաձողը, ապա ամենաբարձր բնակելի շենքը համարվում է ավստրալիական մեկ այլ երկնաքեր՝ Q1 Tower[1]։
Անվանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Eureka Tower երկնաքերն անվանվել է ի պատիվ 1854 թվականին Վիկտորիա նահանգում տեղի ունեցած Էվրիկյան ապստամբության, ավստրալիական «ոսկու տենդի» ժամանակահատվածում։ Այս իրադարձությունն անդրադարձել է ոչ միայն անվանման, այլ նաև շենքի դիզայնի վրա, որտեղ առկա են ոսկե թագի տարրեր, որոնք խորհրդանշում են «ոսկու տենդը», և կարմիր երիզ՝ արյան խորհրդանիշ, որը թափվել է ապստամբության ընթացքում։ Երկնաքերի արտաքին մակերեսի մեծ մասը ծածկող ապույտ ապակին խորհրդանշում է ապստամբների դրոշի կապույտ գույնը, իսկ սպիտակ գծերը՝ ոսկի փնտրողների չափման շերեփի սանդղակը[2]։
Բարձրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Եթե հաշվենք հարկերի քանակը, կամ տանիքի բարձրությունը, Eureka Tower-ը հանդիսանում է աշխարհի ամենաբարձր բնակելի շենքը։ Երկնաքերի բարձրությունը 297 մետր է՝ ներառյալ 91 վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկերը։ Eureka TowerՄելբուրնի ամենաբարձր երկնաքերն է։
Ստորգետնյա հարկը և վերգետնյա 9 հարկերն ավտոկայանատեղի են հանդիսանում։ Շենքում ստորգետնյա ավտոկայանատեղի չլինելու պատճառը հանդիսանում է այն, որ շինությունը մոտ է կառուցված Յարրա գետին։ Բնակելի հարկերի ընդհանուր քանակը 84 է։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Eureka Tower-ի շինարարությունը սկսվել է 2002 թվականի օգոստոսին, ավարտվել է 2006 թվականի հունիսին։
Երկնաքերի շինարարության ընթացքում օգտագործվել է բետոն՝ շարժական փայտակաղապարի մեթոդով։ Օգտագործվել է ընդ ամենը 110 000 տոննա բետոն, 5000 տոննա պողպատյա ամրաձող[2], շինարարության արժեքը կազմել է շուրջ 500 միլիոն ավստրալիական դոլար[3]։ Աշտարակի վերին տաս հարկերի ապակիները պատված են 24 կարատանոց մաքուր ոսկով[2][3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Երկնաքերը մոտիկից
-
Աշտարակը շինարարության ժամանակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Design Build Network - Eureka Tower, Melbourne, Victoria». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 18-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Сайт небоскрёба. Construction Facts.(անգլ.) Արխիվացված 2008-07-18 Wayback Machine
- ↑ 3,0 3,1 [«Eureka Skydeck. Facts about the Eureka Tower.(անգլ.)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին. Eureka Skydeck. Facts about the Eureka Tower.(անգլ.)]