Jump to content

Էվելինա Ցիմերման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվելինա Ցիմերման
Դիմանկար
Ծնվել է19-րդ դար
ԾննդավայրՊերմ, Ռուսական կայսրություն
Մայրենի լեզուռուսերեն

Էվելինա Վլադիմիրովնա Ցիմերման (ամուսնական ազգանուն՝ Հենիխ, 19-րդ դար, Պերմ, Ռուսական կայսրություն), ռուս մանկավարժ, Պերմ քաղաքի մասնավոր դպրոց-վարժարանի հիմնադիրը։ Ցիմերման քույրերից կրտսերն է, որոնք ըստ գավառագետների համարվել են Անտոն Չեխովի «Երեք քույր» վեպի հերոսների նախատիպը[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվելինա Վլադիմիրովնան ծնվել է Պերմում, 19-րդ դարի երկրորդ կեսին Ալեքսանդրյան հիվանդանոցի ավագ և պետական խորհրդական Վլադիմիր Իվանովիչ Ցիմերմանի ընտանիքում։ Ավարտել է Մարիանական վարժարանը։ Ամուսնացել է տպարանի սեփականատեր Վասիլի Իվանովիչ Հենիխի հետ։ Նրանք ունեին հինգ որդի և երկու դուստր։ Երբ նրա ամուսինը մահացավ, Էվելինան քույրեր Օտիլիային և Մարգարիտային առաջարկեց բացել մասնավոր տարրական դպրոց և դարձավ դրա տնօրենը[2][3]։

Դպրոցը բացվել է 1886 թվականի սեպտեմբերի 22-ին և իր գոյատևել մինչև 1919 թվականը։ Բացի դպրոցը կառավարելուց, Էվելինան դասավանդում էր նաև գերմաներեն։ 1903 թվականին դպրոցը վերածվեց տղաների վարժարանի։ Այդ վարժարանի շրջանավարտներից էին պրոֆեսոր-ականջաբույժ Ս. Շումսկին, հոգեբույժ Գ. Գոլմիդտը, Պերմիական բժիշկ-ֆիզիոթերապևտների համայնքի հիմնադիր Ա. Կյունցելը, Պերմիական պատկերասրահի հիմնադիր Ն. Սերեբրենիկովը[4][5]։

1917 թվականի հեղափոխությունից հետո պատմաբաններին ավելի քիչ բան հայտնի եղավ Էվելինա Վլադիմիրովնայի ճակատագրի մասին։ Կարծիքներ կան, որ 1920 թվականին նրա քրոջ՝ Օտլիայի ձերբակալումից հետ, նա տեղափոխվել է Մոսկվա։

  • Էվելինա Ցիմերմանի թոռը՝ Վլադիմիր Իվանովիչ Յավոնսկին, եղել է Պողպատի ինստիտուտի տնօրեն (մահացել է 1988 թվականին)[3][5]։

2006 թվականի հոկտեմբերի 5-ին Եգոշիխա գերեզմանոցում երեք քույրերի հիշատակին տեղադրվեց սև գրանիտե կոթող[1][3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Три сестры Чехова жили в Перми Արխիվացված 2009-01-11 Wayback Machine — Пермская ГТРК.
  2. Легенда и быль Արխիվացված 2007-09-27 Wayback Machine — Пермские новости. Экологическое приложение «Луч». № 10 (189), Октябрь 2005 г.
  3. 3,0 3,1 3,2 «Трём сёстрам» поставили памятник(չաշխատող հղում) — Комсомольская правда — Пермь.
  4. Пермский край «День за днем». Сентябрь. Արխիվացված 2008-01-26 Wayback Machine — Государственный архив Пермской области.
  5. 5,0 5,1 В память о трёх наших сестрах Արխիվացված 2007-09-27 Wayback Machine — Личное дело № 16 (97), Ноябрь 2005 г.