Էվեգերիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էվգեմերիզմ, այն տեսության պայմանական անվանումը, որի համաձայն աստվածների և աստվածուհիների կերպարները հիշողություն են իրական մարդկանց, մի ժամանակ ապրած թագավորների ու թագուհիների մասին։ Բառն ինքը առաջացել է հույն փիլիսոփա Էվգեմերոսի անունից (մ․թ․ա․ 4–րդ դար), որն առաջին անգամ շարադրել է այս տեսությունը։ Ավելի նորագույն հասկացողության սահմաններում ինչպիսին են Թոմաս Բուլֆինչի դիցաբանական գրքերը էվգեմերիզմը դիցաբանության «պատմական տեսությունն» է։