Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ
Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | academic department? |
Հիմնադրված է | 2000 |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տալլին |
Կայք | itcollege.ee |
Estonian Information Technology College Վիքիպահեստում |
Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջ (էստ․՝ Eesti Infotehnoloogia Kolledž), մասնավոր, ոչ առևտրային ուսումնական հաստատություն Տալլինում (Էստոնիա):
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջը ձևավորվել է 2000 թվականին, Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ֆոնդի կողմից (անգլ.՝ Estonian Information Technology Foundation), որը ստեղծվել է Էստոնիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարարության, Տարտուի համալսարանի, Տալլինի տեխնոլոգիական համալսարանի, Eesti Telekom հեռուտահաղորդակցական ընկերության, Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռուստահաղորդակցման ասոցիացիայի կողմից, կապված ՏՏ մասնագետների աճող պահանջի հետ[1]: Քոլեջի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2000 թվականի սեպտեմբերին, Էստոնիայի վարչապետ Մարտ Լաառի կողմից: Առաջին աշխատանքային տարում բոլոր ուսանողները պարտավոր էին վճարել ուսման համար (լավագույն ուսանողների համար նախատեսված էին քիչ թվով կրթաթոշակներ): Բայց, սկսած 2007 թվականից 100 տեղ ֆինանսավորվում է պետության կողմից: 2008 թվականից քոլեջը գտնվում է Տալլինի Մուստամյաե շրջանում, Տալլինի տեխնոլոգիական համալսարանի մոտակայքում:
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քոլեջը պատրաստում է համակարգի ադմինիստրատորներ, համակարգի մշակողներ, համակարգի վերլուծաբաններ, հեռուստահաղորդակցման ոլորտի տեխնիկական մասնագետներ: Ուսումնական հաստատությունը մասնակցում է համագործակցային ծրագրերի:
- Oracle Academy (2002 թվականից),
- Cisco Networking Academy (2002 թվականից),
- Microsoft IT Academy և MSDN Academic Alliance (2003 թվականից),
- Linux Professional Institute (2011 թվականից):
Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների համալսարանը համագործակցում է Եվրոպայի մի շարք երկրների համալսարանների հետ, այդ թվում` Շվեյցարիայի, Ավստրիայի, Շվեցարիայի, Պորտուգալիայի, Թուրքիայի հետ: Քոլեջում սովորույթ կա դասախոսությունների հրավիրել ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների: Այստեղ դասախոսել են`Ռիչարդ Մ. Սթալմանը Free Software Foundation-ից, Ջոն «Մադդոգ» Հոլլը Linux International-ից, Էնդրյու Քասը Microsoft-ից և այլոք:
Ղեկավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2010 թվականին քոլեջի ռեկտորը Kalle Tammemäe էր: 2011 թվականին այդ պաշտոնը զբաղեցրել է Linnar Viik-ը: 2011 թվականի օգոստոսից Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների քոլեջի ռեկտորը Tiit Roosmaa էր[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝yhepilguga
անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ IT Kolledži aastaraamat 2011. EITC website. Retrieved 2012-01-27. Կաղապար:In lang