Մարտ Լաառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարտ Լաառ
էստ․՝ Mart Laar
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի վարչապետ
21 հոկտեմբերի, 1992 - 8 նոյեմբերի, 1994
Նախորդող Տիյտ Վյահի
Հաջորդող Անդրես Տարանդ
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի վարչապետ
25 մարտի, 1999 - 28 հունվարի, 2002
Նախորդող Մարտ Սիյման
Հաջորդող Սիյմ Կալլաս
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի պաշտպանության նախարար
5 ապրիլի, 2011 - 6 մայիսի, 2012
Նախորդող Յաակ Աավիկսոո
Հաջորդող Ուրմաս Ռեյնսալու
 
Կուսակցություն՝ Հայրենիքի, Pro Patria Union?, National Coalition Party Pro Patria? և Q109675785?
Կրթություն՝ Տարտուի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, տնտեսագետ, գրող և պատմաբան
Ծննդյան օր ապրիլի 22, 1960(1960-04-22)[1][2][3] (64 տարեկան)
Ծննդավայր Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Էստոնիա
 
Պարգևներ

Մարտ Լաառ (էստ․՝ Mart Laar, ապրիլի 22, 1960(1960-04-22)[1][2][3], Վիլյանդի, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի քաղաքական և պետական գործիչ, Էստոնիայի վարչապետը 1992-1994 և 1999-2002 թվականներին, Էստոնիայի պաշտպանության նախարարը 2011-2012 թվականներին, «Հայրենիքի և Res Publica միություն» աջ պահպանողական-ազգայնական կուսակցության նախկին նախագահ։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով քաղաքական գործիչ՝ Մարտ Լաառը հեղինակել է Էստոնիայի ու Ռուսաստանի պատմությանը նվիրված մի քանի գրքեր։ Բացի այդ, Լաառը՝ որպես պատմության ուսուցիչ, աշխատել է Տալլինում, ինչպես նաև եղել է Էստոնական ժառանգության հիմնադրամին կից Պատմաբանների խորհրդի, Էստոնիայի պատմության պահպանության միության ու Էստոնացի ուսանողների միության նախագահ։ 1983 թվականին Մարտ Լաառն ավարտել է Տարտուի համալսարանը, 1995 թվականին նույն համալսարանում ստացել է պատմության մագիստրոսի կոչում, իսկ 2005 թվականին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ Համալսարանում սովորելու տարիներին ակտիվորեն մասնակցել է համալսարանի կոմերիտմիության աշխատանքներին։

Ռիյգիկոգուի՝ 1992 թվականի հոկտեմբերի 21-ի որոշմամբ՝ Մարտ Լաառը հաստատվել է Էստոնիայի վարչապետի պաշտոնում. մինչ այդ նրան այդ պաշտոնում նշանակել էր երկրի նախագահ Լեննարտ Մերին։ 1994 թվականին Էստոնիայի խորհրդարանը, անցկացնելով բաց քվերակություն, Մարտ Լաառին հեռացրեց վարչապետի պաշտոնից։ Պաշտոնանկությանը զուգահեռ Լաառը մեղադրվում էր խաբեության մեջ՝ կապված կասկածելի գործարքների հետ, որոնց արդյունքում անհետացել էր 2,3 միլիարդ սովետական ռուբլի (որ ստացվել էր դրամական բարեփոխման ժամանակ ռուբլին էստոնական կրոնով փոխելու ժամանակ[4][5][6]։ Ըստ կնքված համաձայնության՝ գումարը պիտի փոխանցվեր Ռուսաստանի Կենտրոնական բանկին, սակայն դրա փոխարեն այն հայտնվել է էստոնացի երկու գործարարների ձեռքում, այնուհետև վաճառվել է Իչկերիայի հանրապետությանը[7]), ինչպես նաև կապված «զինական խարդախության» հետ (Էստոնիայի կառավարությունը պայմանագիր էր կնքել Իսրայելի Israel Military Industries պետական ռազմական կորպորացիայից 50 միլիոն դոլարի զենքի գնման մասին[8]։ Այդ գործարքի պատճառով տուժել է նաև Սիյմ Կալլասի հեղինակությունը, ով եղել է Էստոնիայի բանկի նախկին տնօրենը)[9]։

Որպես վարչապետ իր առաջին պաշտոնավարության ընթացքում Մարտ Լամառը ձեռք է բերել մեծ տնտեսագետի ու հաջող բարեփոխումներ իրականացնողի համբավ[10][11]։ Լաառն Էստոնիայում իրականացրել է Տորենսի տիտղոսների ներդրումը անշարժ գույքի նկատմամբ իրավունքի գրանցման ոլորտում։ Լաառի կողմից 1992-94 թվականներին անցկացված բարեփոխումները, որ իրականացվել են plats puhtaks! (տեղ մաքրենք) կարգախոսով, ըստ արևմտյան փորձագետների գնահատականների, հիմք են հանդիսացել երկրի տնտեսագիտական արագ զարգացման համար և հանգեցրեն են Էստոնիայի անդամագրմանը Եվրոպական Միությանը[12]։ Լաառը մեծ ներդրում է ունեցել ազգային փոքրամասնությունների վերաբերմամբ Էստոնիայի Հանրապետության վարած քաղաքականություն ձրավորման գործում։

Առաջին պաշտոնավարության ավարտից հինգ տարի անց՝ 1999 թվականին, Մարտ Լաառը կրկին զբաղեցրել է Էստոնիայի վարչապետի պաշտոնը։ Այս անգամ նրա քաղաքական նպատակների մեջ էին մտնում երկրի տնտեսության դուրսբերումը ճահճից և Էստոնիայի անդամագրումը Եվրամիությանը։ Լաառը՝ որպես վարչապետ, պաշտոնավարել է մինչև 2002 թվականը։

2006 թվականին Մարտ Լաառն արժանացել է Միլտոն Ֆրիդմանի մրցանակի ($0,5 մլն), որ երկու տարին մեկ անգամ շնորհվում է «մարդուն, որ նշանակալի ներդրում է ունեցել մարդկային ազատությունների զարգացման գործում»։

Մարտ Լաառն էստոնական քաղաքական շրջանակի ամենասկանդալային անձանցից մեկն է։ «Զենքի» ու «ռուբլու» հետ կապված խարդախություններից բացի մեծ արձագանք են գտել նաև նրա մի շարք արտահայտություններ, ինչպես նաև այն դեպքը, երբ Լաառը, լինելով պաշտպանության նախարար, ատրճանակից կրակել էր սովորում՝ որպես թիրախ օգտագործելով իր քաղաքական հակառակորդի՝ Էդգար Սավիսաարի դիմանկարը[13]։ Հայտնի է նաև որպես ծայրահեղ ազգայնական, ով կտրուկ հայտարարություններ է անում Ռուսաստանի վերաբերյալ[14]։

2006 թվականից եղել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականը[15]։ Էստոնիայի արտաքին գործերի նախարար Ուրմաս Պաետի խոսքերով՝ Լաառի պարտականությունների մեջ է մտնում (խորհրդական լինելուց բացի) «բացատրել Վրաստանի նախագահին ու կառավարությանը, թե ինչ տրամադրություններ են տիրում ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում, որպեսզի Թբիլիսին իրեն պահի որքան հնարավոր է իրատեսորեն»[15]։ Վրաստանի նախագահի խորհրդականի պարտականությունները Լաառը կատարել է մինչև 2008 թվականի պատերազմը[16]։

2010 թվականին Մարտ Լաառը հրավիրվել է զբաղեցնելու Մոլդովայի կառավարության խորհրդականի պաշտոնը[17]։

2011-2012 թվականներին Մարտ Լաառը եղել է Էստոնիայի պաշտպանության նախարար։ 2011 թվականի հուլիսին նա հանդես է եկել հայտարարությամբ, թե Ռուսաստանի հետ ռազմական բախման դեպքում Էստոնիայի պաշտպանության բանակը կարող է դիմադրել Ռուսաստանի հարձակվող տանկերին մինչև ՆԱՏՕ-ի ուժերի հասնելը, ինչպես նաև հայտարարել է, թե Էստոնիայում արդեն սկսվել է պարտիզանական ջոկատների կազմակերպումը այդ նույն նպատակով[16][18]։ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը Լաառին բնութագրել է որպես «հանդուգն երևակայամոլ» և խորհուրդ տվել նրան «ավելի հաճախ ընդունել հակադեպրեսանտներ«[16][18]: Կարճ ժամանակ անց Լաառը հայտարարել է, որ վերանայվել է երկրում ստորաբաժանումների ստեղծման ծրագիրը[16]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 Kodu lugu («Հայրենական պատմություն», Հեյկի Վալկի ու Լաուրի Վախտրեի հետ համատեղ)
  • 1990 14. juuni 1941 ISBN 91-86116-58-4 («14 հունիսի, 1941» ժողովածու - ԽՍՀՄ-ում էստոնացիների առաջին արտաքսման օրը)
  • 1990 14. juuni 1941 a. : mälestusi ja dokumente ISBN 440009574 («14 հունիսի, 1941 թ.. հիշողություններ և փաստաթղթեր»)
  • 1992 Forest Brothers: War in the Woods
  • 1993 Metsavennad («Անտառային եղբայրներ»)
  • 1994 The challenge for Europe
  • 1995 Raamat Jakob Hurdast ISBN 9985-821-44-0 («Գիրք Յակոբ Հուրտի մասին»)
  • 1996 Teine Eesti: Eesti iseseisvuse taassünd 1986-1991 ISBN 9985-854-03-9 («Ուրիշ Էստոնիա. էստոնական անկախության վերածնունդը 1986-1991», Ուրմաս Օտտի և Սիրյե Էնդրեի հետ համատեղ)
  • 1997 Ajalugu 5. klassile ISBN 9985-2-0025-X («Պատմություն 5-րդ դասարանի համար», Մարիա Տիլկի, Էխա Հերգաուկի, Լիյզի Պյաեսուկեի հետ համատեղ)
  • 1997 Isamaa ilu hoieldes ISBN 91-86116-80-0 («Храня красоту Отчизны»)
  • 1998 Eesti Vabadussõda ja Suurbritannia 1918-1920 («Էստոնիայի ազատագրական պատերազմն ու Մեծ Բրիտանիան 1918-1920»)
  • 2000 Eesti iseseisvus ja selle häving. I osa («Էստոնիայի անկախությունն ու նրա ոչնչացումը I մաս»)
  • 2001 Back to the future: 10 years of freedom in Central Europe;
  • 2002 Eesti uus algus ISBN 9985-62-079-8 («Էստոնիայի նոր սկիզբը»)
  • 2002 Estonia: little country that could
  • 2002 Das estnische Wirtschaftswunder ISBN 9985-62-078-X (գերմաներեն, «Էստոնական տնտեսագիտական հրաշք»)
  • 2005 Äratajad : rahvuslik ärkamisaeg Eestis 19. sajandil ja selle kandjad ISBN 9985-858-43-3 («Զարթնեցնողները. XIX դարի ազգային զարթոնքը Էստոնիայում և նրա կրողները»)
  • 2005 Punane Terror. Nõukogude okupatsioonivõimu repressioonid Eestis («Կարմիր ահաբեկչություն։ Խորհրդային գաղութարար իշխանությունների բռնաճնշումներն Էստոնիայում»)
  • 2005 Emajõgi 1944 ISBN 9985-3-1183-3 («Էմայիգի 1944»)
  • 2006 Sinimäed 1944. II Maailmasõja lahingud Kirde-Eestis ISBN 9985-3-1117-5 («Սինիմյե 1944։ II համաշխարհային պատերազմի մարտերը հյուսիսարևելյան Էստոնիայում»)
  • Էստոնական լեգեոնը բառերով ու նկարներով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Smith, David James (2002). The Baltic States. Routledge. էջ 91. ISBN 0415285801. (անգլ.)
  5. «Балтийский Курс | Архив | № 1 (18) 2001». www.baltic-course.com. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  6. «Эстония провела в России незаконную денежную эмиссию: Эстония за неделю». ИА REGNUM (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  7. Eesti Päevaleht 3 հունվարի, 2005: «Kõvemad mehed kui Leedo: Marcel ja Tiit» (էստոներեն)
  8. «Արխիվացված պատճենը». www.mfit.ru. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  9. Эстонский парламентарий лишен депутатской неприкосновенности
  10. «Development and Transition: Interview with Mart Laar on flat taxes». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.
  11. Baltischer Spitzenpolitiker Mart Laar spricht am 29. Juni über das estnische Wirtschaftswunder Արխիվացված 2016-04-09 Wayback Machine (գերմ.)
  12. Интервью с Мартом Лааром Արխիվացված 2014-11-29 Wayback Machine Гватемала, сентябрь 2006. (անգլ.), (իսպ.)
  13. «Газета "Молодежь Эстонии"». www.moles.ee. Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  14. Intervjuu Mart Laariga: Eesti päästmiseks on vaja vaid toatäit inimesi(չաշխատող հղում) (էստոներեն)
  15. 15,0 15,1 Лаар станет консультантом Саакашвили (2006)
  16. 16,0 16,1 16,2 16,3 Эстония готовит ловушку для русского «Мистраля» — Свободная Пресса, 25 октября 2011 года
  17. «Последние новости Молдовы и Приднестровья на Point.md». Point.md (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  18. 18,0 18,1 «news.mail.ru: Рогозин назвал министра обороны Эстонии фантазёром». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարտ Լաառ» հոդվածին։