Էստոնիայի գեների ազգային բանկ
Էստոնիայի գեների ազգային բանկ | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն և տվյալների շտեմարան |
Հիմնադրված է | 2000 |
Վայր | Տարտու, Էստոնիա |
Երկիր | ![]() |
Էստոնիայի գեների ազգային բանկը կամ Էստոնիայի գենոմ նախագիծը (էստ․՝ EGF) Էստոնիայի բնակչության կենսաբանական տվյալների պաշար է և գեների բանկ, որը ստեղծվել է 2000 թվականին՝ Էստոնիայի առողջապահությունը բարելավելու նպատակով։ Այս գեների բանկը պարունակում է Էստոնիայի բնակչության մեծամասնության առողջության տվյալներ և կենսաբանական նմուշներ։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի հունիսին «Էստոնիայի Գենոմ» հիմնադրամը Էստոնիայի կառավարությանն է ներկայացրել Էստոնիայի գենոմ նախագիծը և պահանջում նախագծի կայացման ուղղությամբ իրականացնել օրենսդրական փոփոխություններ։ Նախագիծը ունի նաև մշակութային նպատակ. պահպանել ազգային ինքնությունը, միաժամանակ ներդրում ունենալ համաշխարհային նմանատիպ հետազոտությունների մեջ։ Էստոնիայի գենոմի նախագիծը աշխարհում ամենամեծն է նմանատիպ նախաձեռնությունների շարքում[2]։
Նախագծի սկզբնական նպատակն էր 10 տարվա ընթացքում հավաքել Էստոնիայի բնակչության 70%-ի կենսաբանական նմուշները և տվյալները 2004 թվականին EGF-ը հավաքել էր տվյալներ 10 000 մարդուց, սակայն նրանց գլխավոր հովանավորը EGeen-ը հրաժարվում է համագործակցությունից[3]։
2009 թվականի դեկտեմբերի տվյալներով հավաքվել էր 40 000 մարդու տվյալներ։ Հենց նույն թվականին EGP-ն նվազեցնում է իր նպատակային ցուցանիշը մինչև բնակչության 5%[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Aligned ISNI and Ringgold identifiers for institutions // zenodo — 2017. — doi:10.5281/ZENODO.758080
- ↑ Frank Lane (հոկտեմբերի 6, 2000)։ «Give and Take—Estonia's New Model for a National Gene Bank»։ genomenewsnetwork.org։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19
- ↑ «Landmark research project hits impasse»։ baltictimes.com։ դեկտեմբերի 22, 2004։ Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 19
- ↑ «What is the Genome Center?»։ Estonian Genome Center, University of Tartu։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 17