Jump to content

Էստոնիայի բնություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էստոնիայի բնությունըից)
Հյուսիսարևմտյան ափ Էստոնիայի Նիվա քաղաքի մոտ

Բալթիկ ծովի ջրերը ողողում են Էստոնիայի հյուսիսային և արևմտյան ափերը, որտեղ շատ են նաև հանրապետությանը պատկանող Արևմտաէստոնական կղզիախմբերի մեծ ու փոքր կղզիները։ Ծովն այստեղ թողել է արժեքավոր գանձեր՝ կրաքարեր, դոլոմիտներ, ֆոսֆորիտներ, դեղնաշագանակագույն այրվող թերթաքարեր, կավ և այլն։ Էստոնիայի ամենաբարձր բլուրն է Սուր Մունամյագին (317 մ)։ Բլրի գագաթից երևում է Էստոնիայի ձգվող կապույտ բլրաշերտերը, մութ անտառները, երփներանգ դաշտերը, լճերը և այլն։ Ամենուր երևում են հնագույն սառցադաշտերի հետքեր, խոշոր գլաքարեր, ժայռաբեկորներ։ Դրանցից գոյացած բլուրներն ու թմբաշերտերը հերթագայվում են հարթաշերտերով, ճահիճներով ու լճերով։ Կլիման անցումային է՝ ծովայինից ցամաքային։ Ծովային և ցամաքային հոսանքների իրար հաջորդելը և ցիկլոնների պարբերական ներխուժումը եղանակը դարձնում են խիստ անկայուն։ Գլխավոր գետերն են Նարվան, Պյառնուն, Էմայգին։ Լճերը, որոնց թիվն անցնում է 1000-ից, զբաղեցնում են տարածքի 4,6%, ճահիճները՝ 20,7%։ Ամենամեծը սահմանային Չուդ լիճն է։