Էռնստ Էննո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնստ Էննո
Ernst Enno.jpg
Ծնվել էհունիսի 8, 1875(1875-06-08)[1][2]
ԾննդավայրՎալգուտա, Ռինգու, Տարտումաա, Էստոնիայի Հանրապետություն
Վախճանվել էմարտի 7, 1934(1934-03-07)[1][2] (58 տարեկանում)
Վախճանի վայրՀաապսալու, Լյաենեմաա, Էստոնիայի Հանրապետություն
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող, գրող և մանկագիր
Լեզուէստոներեն[2]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն
ԿրթությունՀյուգո Տրեֆների գիմնազիա և Ռիգայի պոլիտեխնիկ համալսարան
ԶավակներLiki Toona?
Ernst Enno Վիքիպահեստում

Էռնստ Էննո (էստ․՝ Ernst Enno, 27 մայիսի (8 հունիսի), 1875, Վալգուտա – 7 մարտի, 1934, Հաապսալու), էստոնացի բանաստեղծ, գրող և լրագրող[3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Էննոն ծնվել է 1875 թվականի մայիսի 27-ին (հունիսի 8-ին) Վարգուտայում (ներկայում՝ Էստոնիայի Տարտումաա նահանգում) կառապան Պրիտս Էննոյի ընտանիքում: Էռնստ Էննոն իր մանկությունն անցկացրել է Ռինգուի մոտ գտնվող Սոոսաար ֆերմայում: Ութ տարեկան հասակում սկսել է հաճախել թեմական դպրոց Լապետուկմեում, ապա սովորել է Հյուգո Տրեֆների գիմնազիայում և միջնակարգ դպրոց Տարտուում: 1896 թվականից մինչև 1904 թվականը Էռնստ Էննոն բիզնեսի կառավարում է սովորել Ռիգայի տեխնիկական համալսարանում: Ռիգայում ապրելու տարիներին աշխատել է որպես լրագրող: Կրթությունն ավարտելուց հետո նա մի կարճ ժամանակ աշխատել է որպես կրեդիտային միության գլխավոր խորհրդական Վալգայում և ոռևտրային ընկերությունում Պյառնուում: 1902 թվականից մինչև 1904 թվականը Էռնստ Էննոն աշխատել է որպես «Postimees» թերթի խմբագիր Տարտուում, իսկ 1923 թվականից մինչև 1925 թվականը եղել է էստոնական «Laste Rõõm» մանկական ամսագրի և այլ ամսագրերի խմբագիր: 1920 թվականից մինչև 1934 թվականը Էռնստ Էննոն աշխատել է որպես դպրոցի տեսուչ Լյաենեմաայում, ապրել է Հաապսալու:

Էռնստ Էննոն մահացել է 1934 թվականի մարտի 7-ին Հաապսալուում: Թաղված է Հին գերեզմանատանը[4]:

1909 թվականին Էռնստ Էննոն ամուսնացել է նկարչուհի Էլֆրիդա Օլգա Սաուլի հետ (մահացել է տարագրության մեջ 1974 թվականին Մեծ Բրիտանիայում:

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էռնստ Էննոյի ստեղծագործության վրա զգալի է բուդդիզմի ու արևմտյան միստիցիզմի ազդեցությունը, ինչպես նաև կապը սիմվոլիզմի հետ: Մանկությունը գյուղական վայրում անցկացնելու հանգամանքը, ինչպես նաև աստվածավախ մորից ու կույր տատից լսած պատմություններն իրենց ազդեցությունն են թողել նրա ստեղծագործության վրա: Տունը, ճանապարհն ու կարոտը Էռնստ Էննոյի քնարերգության մեջ հաճախ հանդիպող տարրեր են:

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի հուլիսի 30-ին Հաապսալու քաղաքում տեղադրվել է Էռնստ Էննոյի բրոնզե կիսանդրին (քանդակագործ՝ Ռոման Հաավամյագի)[5]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Uued luuletused (բանաստեղծությունների ժողովածու, 1909)
  • Hallid laulud (բանաստեղծությունների ժողովածու, 1910)
  • Minu sõbrad (1910)
  • Kadunud kodu (1920)
  • Valge öö (сборник поэм, 1920)
  • Valitud värsid (անթոլոգիա, 1937)
  • Üks rohutirts läks kõndima (գիրք երեխաների համար, 1957)
  • Väike luuleraamat (поэзия, 1964)
  • Rändaja õhtulaul (1998)
  • Laps ja tuul (2000)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #120402408 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Aleksis Rubulis, Baltic Literature: a Survey of Finnish, Estonian, Latvian, and Lithuanian Literatures, University of Notre Dame Press, 1970, p79
  4. Эрнст Энно. Краткая биография
  5. Памятник Эрнсту Энно в Хаапсалу

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Toona, Elin. Rõõm teeb taeva taga tuld. Ernst Enno. Tartu: Ilmamaa 2000.