Էռնեստ Եսայան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Եսայան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էռնեստ Եսայան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1955 |
Ծննդավայր | Սպիտակաշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | նոյեմբերի 7, 2021 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Ստեփանակերտ |
Մասնագիտություն | բանաստեղծ և լրագրող |
Ազգություն | Հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ Արցախ |
Կրթություն | Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտ |
Էռնեստ Եսայան Վիքիքաղվածքում | |
Էռնեստ Եսայան Վիքիդարանում |
Էռնեստ Համոյի Եսայան (փետրվարի 11, 1955, Սպիտակաշեն, Մարտունու շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 7, 2021, Ստեփանակերտ), բանաստեղծ[1], լրագրող[2], մանկավարժ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1977 թ. ավարտել է Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտը և ժուռնալիստիկայի բարձրագույն դպրոցը։ Աշխատել է «ԼՂ Հանրապետություն» թերթում` որպես Մարտունու շրջանի սեփական թղթակից, «Մեսրոպ Մաշտոց» (ապա` «Մաշտոց», այժմ` «Մեսրոպ Մաշտոց» համալսարան) (2002-2004), «Խաչմերուկ» մանկապատանեկան (2005-2006) թերթերի խմբագիր։ Ստեղծագործությունների հիմնական թեման Արցախյան գոյամարտն է։ Նրա նյութերը տեղ են գտել «Անմեռնելիներու ժամանակը» (Հալեպ, 1998) ժողովածուում։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրական Ղարաբաղ։ Ղարաբաղի ինքնավար մարզի երիտասարդ գրողների ալմանախ (ժողովածուում գործեր ունի նաև Էռնեստ Եսայանը, էջ 143-150), Երևան, «Սովետական գրող» հրատ., 1988, 264 էջ, տպ. 5000 օր.։
- Զորավար Ավո, Ե., 1993,
- Չկայացած սպարապետը, Ե., 1994,
- Բույլ նահատակաց, I մաս, Ե., «Ամարաս», 1996, 104 էջ։
- Բույլ նահատակաց, II մաս, Ստ., 1998, 32 էջ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հակոբ Չոլաքեան, Արցախեան ինքնաճանաչման բանաստեղծութիւնը, Հալեպ, Սիրիա, տպարան Արեւելք, 1990։
- Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988-1994), հանրագիտարան 1 հատորով, Երևան, «Հայկական հանրագիտարան» հրատ., 2004 (էջ 399)։
- Լրագրողական հանրագիտակ, Ստեփանակերտ, Արցախի ժուռնալիստների միություն, 2012 (էջ 109)։