Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան
A workshop of dreams (32354654116).jpg
Տեսակթանգարան
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
ՏեղագրությունՄեդոլլա
Հասցեvia Paolo Ferrari, 85[1]41121[1]
Հիմնադրված է2012
Այցելուներ200 000 մարդ
Կայքmuseocasaenzoferrari.it և museimodenesi.it

Էնցո Ֆերրարիի տուն-թանգարան (հայտնի է նաև որպես Էնցո Ֆերրարիի թանգարան), թանգարան Իտալիայի Մոդենա քաղաքում, նվիրված Ֆերրարի մրցարշավային ավտոմեքենաների մակնիշի հեղինակ և հիմնադիր Էնցո Ֆերրարիի կյանքին և գործունեությանը: Թանգարանային համալիրը բաղկացած է երկու առանձին շենքերից, որոնցից մեկը Էնցո Ֆերրարիի հորը պատկանող տունն ու արհեստանոցն է եղել, իսկ մյուսն ավելացվել է հետագայում՝ «Future Systems» ճարտարապետական ընկերության կողմից: Նոր, 6000 քառ. մետր տարածք ունեցող մասնաշենքն ունի ընդարձակ ցուցադրությունների սրահ, որտեղ մշտապես ցուցադրվում են Ֆերրարիի ամենանշանավոր ավտոմեքենաները, ներառյալ 1950-ականների հազվագյուտ մեքենաները, Ֆորմուլա 1-ի մրցարշավային մեքենաները և ամենավերջին թողարկման սպորտային մեքենաներ: Թանգարանի ցուցադրությունների սրահը էականորեն նորացվել և թարմացվել է 2014 թվականի փետրվարին[2]: Թանգարանում ցուցադրվում են Ֆերրարի, Ալֆա Ռոմեո և Մասերատի ավտոմեքենաներ, ինչպես նաև Էնցո Ֆերրարիի կյանքը պատկերող լայնածավալ տեսահոլովակներ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 dati.beniculturali.it — 2014.
  2. «Enzo Ferrari Museum Modena»։ inexhibit.com։ Վերցված է 2014-04-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]