Էնտոնի Կալիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էնտոնի Կալիկ
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Australia (converted).svg Ավստրալիա
Ծննդյան ամսաթիվ նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1][2] (24 տարեկան)
Ծննդավայր Ավստրալիա
Հասակ 175 սմ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայդուկ (Սպլիտ)
Համար 20
Պատանեկան կարիերա
2009 Ավստրալիա ԿԴՍԱ
2010-2011 Ավստրալիա Մենլի Յունայթեդ
2012 Ավստրալիա ՆՍՎԻՍ
2012 Ավստրալիա Սիդնեյ
2012-2013 Ավստրալիա ԱԻՍ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2013 Ավստրալիա ԱԻՍ 14 (5)
2014-2016 Ավստրալիա Սենտրալ Կոստ Մարիներս 13 (0)
2016  Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 11 (0)
2016—մ.հ. Խորվաթիա Հայդուկ (Սպլիտ) 0 (0)
Ազգային հավաքական
2013—մ.հ. Ավստրալիա Ավստրիալիա (մինչև 20) 2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Էնտոնի Կալիկ (անգլ.՝ Anthony Kalik, նոյեմբերի 5, 1997(1997-11-05)[1][2], Ավստրալիա), ավստրալացի ֆուտբոլիստ, խաղում է որպես կիսապաշտպան։ Այժմ հանդես է գալիս խորվաթական Սպլիտի «Հայդուկ» ակումբում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնտոնին ավստրալիական տարբեր ակումբների սան է։ Ավարտել ԱԻՍ ակումբի ակադեմիա, որտեղ էլ սկսել է իր կարիերան։ 2013 թվականին նա ստորագրել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «Սենտրալ Կոստ Մարիներս» ակումբի հետ[3] և դարձել մայրցամաքի ամենաերիտասարդ ֆուտբոլիստն այդ ժամանակ։

2015 թվականի փետրվարի 7-ին նա իր նորամուտն է կատարել Ավստրալիայի լիգայում՝ «Ադելաիդ Յունայթեդ» ակումբի դեմ խաղի 60-րդ րոպեին փոխարինելով Էնտոնի Կասերեսին։

Փետրվարի 1-ին տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Էնտոնիին վարձավճարով տեղափոխվել է խորվաթական «Հայդուկ» ակումբ վեց ամիս ժամկետով՝ մինչև մրցաշրջանի ավարտը[4]։ Երիտասարդ ֆուտոլիստին նկատել է թիմի նախկին խաղացող Յոսիպ Սկոկոն[5]։ 2016 թվականի փետրվարի 20-ին Կալիկն իր նորամուտն է կատարել Խորվաթիայի առաջնությունում՝ «Լոկոմոտիվա» ակումբի դեմ խաղի ընդմիջումից հետո փոխարինելով Մանուել Արտեագային[6]։ Ընդհանուր առմամբ ֆուտբոլիստը վեց ամիսների ընթացքում մասնակցել է 11 հանդիպման, սակայն ոչ մի գոլ չի հեղինակել։

2016 թվականի մայիսի 28-ին «Հայդուկ» ակումբը գնել է խաղացողի տրանսֆերը 32 հազար եվրոյով[7][8]։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքականի կազմում Էնտոնի Կալիկն անցկացրել է երկու հանդիպում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կալիկն արմատներով Խորվաթիայից է։ Նա դեռ երեխա էր, երբ իր ընտանիքը տեղափոխվում է Ավստրալիա Խորվաթիայի Կորչուլա կղզու մոտակայքից։ Հայրը` Դենիսը, եղել է կղզու թիմի ֆուտբոլիստ[9]։ Մայրը` Ֆրանցիսը, ծնվել է Վելա Լուկայում[10]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Mariners sign league's youngest player» (անգլերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 
  4. «BREAKING NEWS: Kalik Croatia bound» (անգլերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 
  5. «Hajduk će zadržati Kalika, počinju pregovori s Velazquezom» (խորվաթերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 
  6. «Lokomotiva Zagreb - Hajduk Split» (անգլերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 
  7. «Kalik ostaje na Poljudu, Milića želi Genoa» (խորվաթերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 
  8. «Mariners youngster completes permanent European move» (անգլերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 
  9. «Anthony Kalik najmlađi nogometni profesionalac Australije!» (խորվաթերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 
  10. «PET STVARI KOJE NISTE ZNALI O... ANTHONYJU KALIKU!» (խորվաթերեն)։ Վերցված է 8 հուլիսի, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]