Էնկա Հախիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էնկա Հախիա
Noizy and Enca at Zhurma Awards.jpg
Ծնվել էհոկտեմբերի 19, 1995(1995-10-19)[1] (24 տարեկան)
Տիրանա, Ալբանիա[1]
ԵրկիրFlag of Albania.svg Ալբանիա
ալբանացի
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
ԼեյբլUniversal Music Group
Կայքencamusic.com

Ռուենսա Հախիա (հոկտեմբերի 19, 1995(1995-10-19)[1], Տիրանա, Ալբանիա[1], հայտնի է որպես Էնկա Հախիայ կամ պարզապես Էնկա), ալբանացի երգչուհի է և երգերի հեղինակ[2]: Ճանաչման է արժանացել 2014 թվականին «A po t'pëlqen» երգի թողարկումով, որը Յություբում ունեցել է 100,000 դիտում՝ 24 ժամվա ընթացքում[3]:

Հախիան իր երաժշտական նորամուտը կատարել է 2012 թվականին «The Best Of» և «Kjo Verë» երգերով: Ավելի ուշ նա միացել է Big Basta-ին Kënga Magjike-ում և աշխատել այլ արտիստների հետ: Նա 2 անգամ մասնակցել է Top Fest-ին՝ երկրորդ անգամ հասնելով մինչև կիսաեզրափակիչ: Նա նաև մասնակցել է Zhurma Show Awards-ին 2016 թվականին և արժանացել 4 մրցանակի՝ գրավելով առաջին տեղը:

Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուենսա Հախիան ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Տիրանայում, ալբանացի ուղղափառների ընտանիքում[4]: Նա սկսել է Յություբ ներբեռնել այնպիսի արտիստների երգերի քավերներ, ինչպիսիք են Լեդի Գագան, Ջեսսի Ջեյը, Ռիտա Օրան և այլք: Նա սկսել է օգտագործել Keek, որը սոցիալական մեդիա է տեսանյութերի համար, և ձեռք է բերել երկրպագուներ: Նա կատարել է տարբեր երգերի կարճ հատվածներ, ներբեռնել տեսանյութեր իր առօրյա կյանքից և այլն: Չնայած նրա դեբյուտը չի արժանացել մեծ արձագանքի, նա շարունակել է հանդես գալ որպես մենակատար, նա կատարել է շատ հայտնի երգերի քավեր տարբերակները: Նա մասնակցել է Top Fest-ին 2 անգամ՝ 2013 և 2014 թվականներին: 2016 թվականին՝ Zhurma Show Awards-ում Էնկան հաղթել է 4 անվանակարգում, այդ թվում «Լավագույն փոփ», «Լավագույն երգչուհի» «Dreq» երաժշտական հոլովակով և «Ինտերնետ մրցանակ», «Լավագույն տեսանյութ» անվանակարգում «Bow Down» տեսահոլովակով, որ ստեղծել էր ալբանացի ռեփեր Նոյզիի հետ:

Նոր սինգլ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հախիան «A po t'pëlqen» սինգլը ներբեռնել է Keek: Երաժշտական հոլովակը թողարկել է հուլիսի վերջին և արժանացել բարձր գնահատականի: Բացի իր հայրենակիցներից, նա երկրպագուներ ուներ նաև արտասահմանում: Երգը, որ առաջին շաբաթվա ընթացքում ունեցել է հարյուր հազարավոր դիտումներ, ստացել է բազմաթիվ քննադատություններ: Նա նաև Ալբանիայի հայտնի երգիչներից է:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2012 – "The Best Of"
  • 2012 – "Kjo Verë" (This summer)
  • 2012 – "100" featuring Big Basta & Etnon
  • 2012 – "All That" feat. Big Basta
  • 2013 – "Dua të jesh ti" (I want you), Top Fest 2013.
  • 2013 – "Jepe Tash" (Give it to me now)
  • 2013 – "Real Love" feat. Ardit
  • 2013 – "E ke rradhën ti" (It's your turn)
  • 2013 – "Baby Girl & Gangsta Boo" feat. B Genius
  • 2014 – "Ata nuk e din" (They don't know) feat. Noizy
  • 2014 – "Ishim ne" (We were), Top Fest 2014
  • 2014 – "A po t'pëlqen" (Do you like it)
  • 2014 -Enca & Mozzik "Edhe njo"(anotherone)
  • 2015 -Soul Killa
  • 2015 -Call Me Goddess
  • 2016 -Dreq (Devil)
  • 2016 -Bow Down (Përkulu)
  • 2017-Love on my body (LOMB)
  • 2017- CIAO

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Top Music Awards

2016 "Enca Haxhia" Տարվա լավագույն երգչուհի Առաջադրված

Zhurma Show Awards

2014 "A po t'pelqen" Լավագույն ոճ Առաջադրված
2015 "Soul Killa" Լավագույն փոփ Առաջադրված
2016 "Dreq" Լավագույն փոփ Հաղթանակ
Լավագույն երգչուհի Հաղթանակ
"Bow Down"(feat.Noizy) Լավագույն երգ Առաջադրված
Լավագույն տեսահոլովակ/առաջին մրցանակ Հաղթանակ
Ինտերնետային մրցանակ Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]