Էնցա Հաջիա
Էնցա Հաջիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 19, 1995[1] (27 տարեկան) Տիրանա, Ալբանիա[1] |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի և կինոդերասանուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Կայք | encamusic.com |
Ռուենսա Հաջիայ (հոկտեմբերի 19, 1995[1], Տիրանա, Ալբանիա[1], հայտնի է որպես Էնկա Հախիայ կամ պարզապես Էնկա), ալբանացի երգչուհի է և երգերի հեղինակ[2]։ Ճանաչման է արժանացել 2014 թվականին «A po t'pëlqen» երգի թողարկումով, որը Յություբում ունեցել է 100,000 դիտում՝ 24 ժամվա ընթացքում[3]։
Հախիան իր երաժշտական նորամուտը կատարել է 2012 թվականին «The Best Of» և «Kjo Verë» երգերով։ Ավելի ուշ նա միացել է Big Basta-ին Kënga Magjike-ում և աշխատել այլ արտիստների հետ։ Նա 2 անգամ մասնակցել է Top Fest-ին՝ երկրորդ անգամ հասնելով մինչև կիսաեզրափակիչ։ Նա նաև մասնակցել է Zhurma Show Awards-ին 2016 թվականին և արժանացել 4 մրցանակի՝ գրավելով առաջին տեղը։
Վաղ կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռուենսա Հախիան ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 19-ին՝ Տիրանայում, ալբանացի ուղղափառների ընտանիքում[4]։ Նա սկսել է Յություբ ներբեռնել այնպիսի արտիստների երգերի քավերներ, ինչպիսիք են Լեդի Գագան, Ջեսսի Ջեյը, Ռիտա Օրան և այլք։ Նա սկսել է օգտագործել Keek, որը սոցիալական մեդիա է տեսանյութերի համար, և ձեռք է բերել երկրպագուներ։ Նա կատարել է տարբեր երգերի կարճ հատվածներ, ներբեռնել տեսանյութեր իր առօրյա կյանքից և այլն։ Չնայած նրա դեբյուտը չի արժանացել մեծ արձագանքի, նա շարունակել է հանդես գալ որպես մենակատար, նա կատարել է շատ հայտնի երգերի քավեր տարբերակները։ Նա մասնակցել է Top Fest-ին 2 անգամ՝ 2013 և 2014 թվականներին։ 2016 թվականին՝ Zhurma Show Awards-ում Էնկան հաղթել է 4 անվանակարգում, այդ թվում «Լավագույն փոփ», «Լավագույն երգչուհի» «Dreq» երաժշտական հոլովակով և «Ինտերնետ մրցանակ», «Լավագույն տեսանյութ» անվանակարգում «Bow Down» տեսահոլովակով, որ ստեղծել էր ալբանացի ռեփեր Նոյզիի հետ։
Նոր սինգլ և քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հախիան «A po t'pëlqen» սինգլը ներբեռնել է Keek: Երաժշտական հոլովակը թողարկել է հուլիսի վերջին և արժանացել բարձր գնահատականի։ Բացի իր հայրենակիցներից, նա երկրպագուներ ուներ նաև արտասահմանում։ Երգը, որ առաջին շաբաթվա ընթացքում ունեցել է հարյուր հազարավոր դիտումներ, ստացել է բազմաթիվ քննադատություններ։ Նա նաև Ալբանիայի հայտնի երգիչներից է։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2012 – "The Best Of"
- 2012 – "Kjo Verë" (This summer)
- 2012 – "100" featuring Big Basta & Etnon
- 2012 – "All That" feat. Big Basta
- 2013 – "Dua të jesh ti" (I want you), Top Fest 2013.
- 2013 – "Jepe Tash" (Give it to me now)
- 2013 – "Real Love" feat. Ardit
- 2013 – "E ke rradhën ti" (It's your turn)
- 2013 – "Baby Girl & Gangsta Boo" feat. B Genius
- 2014 – "Ata nuk e din" (They don't know) feat. Noizy
- 2014 – "Ishim ne" (We were), Top Fest 2014
- 2014 – "A po t'pëlqen" (Do you like it)
- 2014 -Enca & Mozzik "Edhe njo"(anotherone)
- 2015 -Soul Killa
- 2015 -Call Me Goddess
- 2016 -Dreq (Devil)
- 2016 -Bow Down (Përkulu)
- 2017-Love on my body (LOMB)
- 2017- CIAO
Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Top Music Awards
2016 | "Enca Haxhia" | Տարվա լավագույն երգչուհի | Առաջադրված |
Zhurma Show Awards
2014 | "A po t'pelqen" | Լավագույն ոճ | Առաջադրված |
2015 | "Soul Killa" | Լավագույն փոփ | Առաջադրված |
2016 | "Dreq" | Լավագույն փոփ | Հաղթանակ |
Լավագույն երգչուհի | Հաղթանակ | ||
"Bow Down"(feat.Noizy) | Լավագույն երգ | Առաջադրված | |
Լավագույն տեսահոլովակ/առաջին մրցանակ | Հաղթանակ | ||
Ինտերնետային մրցանակ | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Enca Haxhia biography (Albanian)»
- ↑ «"A po t’pëlqen" pyet Enca (Video)»։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2017-08-02
- ↑ «Enca, 60-second interview (Albanian)»
|