Էյմի-Ֆիոն Էդվարդս
Արտաքին տեսք
| Էյմի-Ֆիոն Էդվարդս | |
|---|---|
| Ծննդյան թիվ՝ | նոյեմբերի 21, 1987[1] (38 տարեկան) |
| Ծննդավայր՝ | Նյուպորտ, Ուելս, Միացյալ Թագավորություն |
| Քաղաքացիություն՝ | |
| Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և թատրոնի դերասանուհի |
| IMDb։ | ID 2929682 |
Էյմի-Ֆիոն Էդվարդս (անգլ.՝ Aimee-Ffion Edwards, նոյեմբերի 21, 1987[1], Նյուպորտ, Ուելս, Միացյալ Թագավորություն), ուելսցի դերասանուհի։ Առավել հայտնի է «Սուր հովարներ» հեռուստասերիալում Էսմիի դերով[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1987 թվականի նոյեմբերի 21-ին, Նյուպորտ քաղաքում։ Մինչև 14 տարեկան նա տեղի ռեգբիի թիմի միակ աղջիկ անդամն էր։ Նա նաև բալետով էր զբաղվում։ Դպրոցում գերազանց գնահատական է ստանում դերասանական վարպետությունից և սկսում է ելույթ ունենալ Ուելսի ազգային երիտասարդական թատրոնում։ Էդվարդսը ազատ տիրապետում է անգլերենին և ուելսերենին։
Էյմին իր առաջին դերը խաղացել է 2002 թվականին կարճամետրաժ ֆիլմում[3], իսկ առաջին նկատելի դերը` 2008 թվականին, «Skins» հեռուստասերիալում։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր |
|---|---|---|---|
| 2008 | Skins | Սքեթչ | |
| 2010 | Մարդ լինել | Being Human | Ռոբին |
| 2011 | Լյութեր | Luther | Ջենիս Ւոնս |
| 2013-ներկա | Սուր հովարներ | Peaky Blinders | Էսմի Լի (Շելբի) |
| 2014 | Բանաստեղծը Նյու Յորքում | A Poet in New York | Մարիաննա |
| 2014 | Under Milk Wood | Լոգարնա | |
| 2014 | Համար իննի ներսում | Inside No. 9 | Քեթի |
| 2014-2017 | Դետեկտորներ | Detectorists | Սոֆի |
| 2014 | Թագուհի և երկիր | Queen and Country | Սոֆի Ադամս |
| 2015 | Գայլի սրահ | Wolf Hall | Էլիզաբեթ Բարտոն |
| 2015 | Everybody's Gone to the Rapture | Ռեյչել Բեյքեր | |
| 2016 | Մահ դրախտում | Death in Paradise | Շան |
| 2017 | Բեռնված | Loaded | Էբբի |
| 2018 | Տրոյա։ Քաղաքի անկումը | Troy: Fall of a City | Կասանդրա |
| 2018 | Thunderbirds Are Go | Հավոկ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Rachel Mainwaring (2011 թ․ հունիսի 11). «Newport actress Aimee takes on a tough role in Luther». Wales Online. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ «DWR DWfN (Food Tokens and Deep Water)». British Council. 2006 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||
Կատեգորիաներ:
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1987 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոգործիչներ այբբենական կարգով
- 21-րդ դարի բրիտանացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- Բրիտանացի դերասանուհիներ
- Բրիտանացի կինոդերասանուհիներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Թատրոնի դերասանուհիներ