Jump to content

Էմիլ Անտոնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլ Անտոնով
բուլղար․՝ Емил Антонов
Ծնվել էմարտի 4, 1950(1950-03-04) (74 տարեկան)
ԾննդավայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Բուլղարիա

Էմիլ Անտոնով (բուլղար․՝ Емил Антонов, ծնվ.՝ 4 մարտի, 1950, Սոֆիա), բուլղարացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլ Անտոնովը ծնվել է 1950 թվականի մարտի 4-ին Սոֆիա քաղաքում։ Մասնագիտությամբ բժիշկ է։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Բուլղարիայի քաղաքական ու հասարակական կյանքին, մասնավորապես հարել է նրա ծայրահեղ աջ քաղաքական ուժերին։ Լայն ու հիմնականում բացասական համբավ է ձեռք բերել շնորհիվ այն այնպիսի ստեղծագործությունների, որոնցում հանդես է գալիս որպես ֆաշիզմի բացահայտ ջատագով, ժխտում հոլոքոստը, մշակում դավադրության պլաններ։ Լայն արձագանք են ստացել նրա «Ես՝ Բենիտո Մուսոլինին», «Ռասաների, մշակույթների ու հակամշակույթների պատերազմ», «Մի հրեայի օրագիր», «Նրանց պայքարը, կամ ինչպես հրեաները տիրեցին աշխարհին» ստեղծագործությունները։

Պատկանում է ծայրահեղ աջակողմյան քաղաքական խմբավորում հանդիսացող Բուլղարիայի ազգային-ռադիկալ կուսակցության անդամ, ոի կողմից առաջադրվել է որպես Սոֆիայի քաղաքապետի թեկնածու[1]։ Այդ պաշտոնն զբաղեցնելու դեպքում պատրաստվում էր «պայքարել հուդայամասոնական մաֆիայի դեմ, որ 1944 թվականի սեպտեմբերի 9-ից Բուլղարիան պահում է իր թաթերում»[2]։ Ստացել է 463 ձայն կամ ընտրողների ձայների ընդհանուր քանակի 0,18 %-ը[3]։

2011 թվականին Էմիլ Անտոնովի դեմ դատական գործ է հարուցվել ազգամիջյան բախումներ հրահրելու մեղադրանքով, ինչը կապված էր նրա «Նացիոնալ-սոցիալիազմի հիմունքները» գրքի հրատարակության հետ[4][5]։

2009 թվականի նոյեմբերին Էմիլ Անտոնովն արդեն հեղինակ էր 14 գրքերի[1], այդ թվում[6][7][8] [9].

  • Антонов Е. Аз, Бенито Мусолини. — Лаков Прес, 2000. — 124 с. — ISBN 9544830456
  • Антонов Е. Войната на расите, културите и антикултурите. — Лаков Прес, 2002. — 102 с. — ISBN 954-483-060-Х
  • Антонов Е. Дневникът на един евреин. — Лаков Прес, 2000. — 199 с. — ISBN 954-483-042-1
  • «Как ционистите убиха Сталин» (2001)
  • «Краят на света или новият глобален ред на Третия Израел» (1999)
  • «Основи на националсоциализма»
  • «„Тяхната борба“ или как евреите завладяха света» (2001)
  • «Тайните на Юда» (2000)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «София избира кмет, 18 кандидати се борят за поста» (բուլղարերեն). DarikNews.bg. 15 ноември 2009. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  2. Кой е Емил Антонов?
  3. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  4. Как подсъдимият за антисемитизъм д-р Антонов внезапно заобича евреи (сайт Болгарского Хельсинкского комитета)[1] Արխիվացված 2015-01-16 Wayback Machine
  5. Красимир Бояджиев. (28 февруари 2011). «БНРП: Идват лоши дни за България» (բուլղարերեն). DarikNews.bg. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
  6. «Емил Антонов - Автор | от | Helikon.bg». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  7. «Книжарница BOOKS.BG - Автор: Емил Антонов». Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.(չաշխատող հղում)
  8. «Книги на "д-р Емил Антонов" в книжарница Bookpoint / Пингвините». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
  9. «bulgaria-books.com | The Best Place To Find books». Վերցված է 2013 թ․ ապրիլի 4-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]