Էմիլի Մյուլլեր
Էմիլի Մյուլլեր ֆր.՝ Émilie Muller | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա |
Ժանր | դրամա |
Թվական | հոկտեմբեր 1994 |
Լեզու | ֆրանսերեն |
Ռեժիսոր | Իվոն Մարսիանո |
Սցենարի հեղինակ | Իվոն Մարսիանո |
Երաժշտություն | Խալիլ Շահին |
Կինոընկերություն | Studios de Boulogne |
Տևողություն | 20 րոպե |
Էմիլի Մյուլլեր (ֆր.՝ Émilie Muller), 1993 թվականին[1] Իվոն Մարսիանոյի նկարահանած կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմն է։ Նկարահանվել է «Բուլոնի ստուդիաներում» (ֆր.՝ Studios de Boulogne)։ Պրեմիերան տեղի է ունեցել Ֆրանսիայում 1994 թվականի հոկտեմբերին[1]։ Ռեժիսորի երրորդ կինոնկարն է, և համարվում է 1990-ական թվականների լավագույն կարճամետրաժ կինոնկարներից։ Առաջադրվել է Սեզար կինոմրցանակի։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկսնակ դերասանուհի Էմիլի Մյուլլերը գալիս է իր առաջին կաստինգին։ Ռեժիսորը աղջկան խնդրում է պատմել իր պայուսակի իրերի մասին։ Էմիլին հերթով հանում է իրերը՝ բացիկներ, գիրք, ժամացույց, օրագիր և այլն, խորանում է հիշողությունների մեջ և պատմում յուրաքանչյուրի իր կյանքում ունեցած դերի մասին։ Նա խորանում է դերի մեջ, հարց է առաջանում, թե նա կկարողանա՞ ռեժիսորին համոզել, որ իրեն ընտրի դերի համար։ Բայց ֆիլմի վերջին րոպեն անսպասելի վերջաբան է մատուցում[2]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էմիլի Մյուլլեր - Վերոնիկա Վարգա
- ռեժիսոր - Իվոն Մարսիանո
- ռեժիսորի օգնական - Օլիվիե Ռամոն
- Ալիս - Մարի Դավիդ
- օպերատոր - Լիզ Բերաա[3][4]
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լոնդոնի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի (անգլ.՝ Short Film Festival London) Գրան պրի (1994)
- Բաստիայի Միջերկրածովային կինոփառատոնի ժյուրիի մեծ մրցանակ (1993)
- Բրեստի կարճամետրաժ ֆիլմերի եվրոպական փառատոնի Գրան պրի (1993)
- Բելֆորտի կարճամետրաժ ֆիլմերի փառատոնի (անգլ.՝ Short Film Festival) Գրան պրի և հանդիսատեսի համակրանքի մրցանակ (1993)
- Տուլուզի «Séquences» կինոփառատոնի առաջին մրցանակ (1994)
- Վանսի կինոփառատոնի առաջին մրցանակ (1994)
- Ստամբուլի կինոփառատոնի հանդիսատեսի համակրանքի երկրորդ մրցանակ (1995)[2]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «Эмилия Мюллер (1993) / информация о фильме». kino-teatr.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ 2,0 2,1 ««Эмилия Мюллер» (Emilie Muller)». ron-tv.net. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Emilie Muller (1994) Full Cast & Crew». imdb.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
- ↑ «Эмилия Мюллер / Emilie Muller». kinopoisk.ru. Վերցված է 2018 թ․ ապրիլի 1-ին.
|