Էմիլի Բիշարաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Բիշարաթ
Ծնվել է1913
Մահացել է2004
Քաղաքացիություն Հորդանան
Մասնագիտությունփաստաբան, քաղաքական ակտիվիստ և գրող

Էմիլի Բիշարաթ (1913 - 2004), հորդանանցի իրավաբան, քաղաքական գործիչ և բարերար, որը հայտնի է որպես Հորդանանի թագավորության առաջին կին փաստաբան։ 1950-ական թվականներին հիմնադրել է Արաբական կանանց միությունը, պայքարել է Հորդանանում կանանց ընտրական իրավունքի համար և ակտիվորեն մասնակցել է պաղեստինյան իրավունքների միջազգային քննարկումներին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշարաթի հոր ընտանիքը եկել է Ամմանից 35 կմ հյուսիս-արևմուտք գտնվող Էլ Բալկա նահանգի Էս Սալթ քաղաքից։ Բիշարաթը ցանկանում էր փաստաբան դառնալ, սակայն հայրը դեմ էր նրա որոշմանը, քանի որ Հորդանանում կանայք բացի ուսուցչի մասնագիտությունը, որևէ այլ մասնագիտություն չէին կարող ընտրել։ Բիշարաթը սովորել է Ռամալլահի ընկերների դպրոցում, այնուհետև անգլերեն է ուսանել Սիրիական-լիբանանյան քոլեջում։ 1930-ական թվականներին Բիշարաթն աշխատել է որպես ուսուցիչ[1]։

Հորդանանում կանայք իրավունք չեն ունեցել գումար կամ գույք ժառանգել։ Երբ Բիշարաթի հայրը մահացավ, նա իր գումարները թողեց զարմիկներին և ոչ թե դուստրերին։ Բիշարաթը, տնտեսելով իր միջոցները, ընդունվեց իրավաբանական դպրոց և իրավաբանի աստիճան ստացավ Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանից[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրավաբանական աստիճան ստանալուց հետո Բիշարաթն իրավաբանական գործունեություն է ծավալել Հորդանանում և դարձել Հորդանանի իրավագետների ասոցիացիայի (JBA) անդամ, այդ թվում երկու անգամ ընդգրկվել է խորհրդի կազմում։ Նա ակտիվ գործունեություն է ծավալում ասոցիացիայի հանդիպումների և ընտրությունների ժամանակ մինչև կյանքի վերջ[1]։

Քաղաքական ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

1954 թվականի հունիսի 17-ին[2]՝ 41 տարեկան հասակում[3], Բիշարաթը հիմնադրել է Արաբ կանանց միությունը (Ittihad al-Mar'ah al-Arabbiyah)[2][4][5]: Միության առաջին հանդիպմանը, որին մասնակցել է 800 կին, Բաշարաթն ընտրվել է միության նախագահ[6]։ 1954 թվականի վերջում միությունը հուշագիր է ներկայացրել Հորդանանի վարչապետին` խնդրելով, որ կանայք օրինական կերպով կարողանան քվեարկել և պաշտոն զբաղեցնել[2]։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում միությունն աշխատել է բարելավելու կանանց գրագիտության մակարդակը, պայքարել է Հորդանանում կանանց ընտրական իրավունքների համար և խրախուսել կանանց լիարժեք իրականացնելու իրենց քաղաքական իրավունքները[4][5]։ 1957 թվականին Արաբ կանանց միությունը հարկադրված էր փակվել ռազմական իրավունքի ներդրման և քաղաքական կուսակցությունների ու միությունների նկատմամբ կառավարության կողմից ճնշման պատճառով[4]։

Բիշարաթը խորապես մտահոգված էր պաղեստինյան ժողովրդի իրավունքներով։ 1948 թվականին, երբ հարյուր հազարավոր պաղեստինցի արաբներ ստիպված էին փախչել իրենց գյուղերից, Բիշարաթն այցելեց Միացյալ Նահանգներ պաղեստինյան իրավունքների մասին բանակցություններ և դասախոսություններ կարդալու նպատակով։ Նա հոդվածներ է գրել «Alraed» ամսագրի համար, Բին Ալ Ուրդոն (Հորդանանի դուստր) կեղծանունով[1]։

Բարեգործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Բիշարաթը պաղեստինցի երեխաների համար մանկատուն է բացել և 1953 թվականին օգնել է ստեղծելու Հորդանանի առաջին բուժքույրական դպրոցը։ Նրա բարեգործությունը հաճախ ռազմավարական էր։ Գրող և հետազոտող Սուահիր Թալի խոսքերով Բիշարաթը գիտեր, որ քիչ հավանական է, որ իր հասարակությունն արձագանքի կնոջ ցուցաբերած քաղաքական ակտիվությանը, այդ պատճառով «իր գաղափարները վերածել էր բարեգործական ծրագրերի, որպես սոցիալական ընդունման պատուհան»[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիշարաթը մահացել է 2004 թվականին։ Նա իր ողջ ունեցվածքը՝ մոտավորապես 700,000 ԱՄՆ դոլար[7]) տարբեր բարեգործական կազմակերպությունների և եկեղեցուն, իր գրադարանը, կարի մեքենան, տպագրական մեքենան նվիրաբերել է Sisterhood Is Global Institute միջազգային հասարակական կազմակերպությանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Women activists remember life and legacy of Emily Bisharat». Jordan Times. 2017 թ․ մայիսի 2. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  2. 2,0 2,1 2,2 Smith, Bonnie G. (2008). The Oxford Encyclopedia of Women in World History (անգլերեն). Oxford University Press. էջ 660. ISBN 9780195148909.
  3. (éd.), AL HUSSEINI Jalal et SIGNOLES Aude (2011 թ․ հունվարի 23). Les Palestiniens entre Etat et diaspora. Le temps des incertitudes (ֆրանսերեն). KARTHALA Editions. էջ 237. ISBN 9782811149802.
  4. 4,0 4,1 4,2 «A History of Women's Activism in Jordan: 1946-1989». 7iber | حبر (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  5. 5,0 5,1 Ashour, Radwa; Ghazoul, Ferial; Reda-Mekdashi, Hasna (2008 թ․ նոյեմբերի 1). Arab Women Writers: A Critical Reference Guide, 1873-1999 (անգլերեն). American University in Cairo Press. ISBN 9781617975547.
  6. «Jordans first "Arab Women Federation" and its first feminist: Emily Bsharat». fatimaabbadi.blogspot.ca. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.
  7. «XE: Convert JOD/USD. Jordan Dinar to United States Dollar». www.xe.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 7-ին.