Էկոլոգիական քիմիան Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

էկոլոգիական քիմիան ՝ որպես գիտության նոր բնագավառ, ՀՀ-ում ձևավորվել է 20-րդ դարի 2րդ կեսին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում Ա. Ավետիսյանի նախաձեռնությամբ ստեղծված էկոլոգիական քիմիայի միջամբիոնային լաբորատորիայում (1992 թ.-ից՝ էկոլոգիական քիմիայի բաժնում, 2006 թ.-ին ստեղծվել է նաև էկոլոգիական քիմիայի ամբիոնի վարիչ՝ Գ. Փիրումյան)։ Ոաումնասիրվել են բնական մակերևութային ջրերում առկա ամինաթթուների, տարբեր պեստիցիդների, քիմիական նյութերի, մասնավորապես ԵՊՀ օրգանական քիմիայի ամբիոնում սինթեզված օրգանական միացությունների՝ որպես ձկների աճի խթանիչների փոխակերպումները (հիդրոլիզ, ուղիղ և զգայունացված լուսաքիմիական տարրալուծում, բնական ջրերում առկա փոփոխական արժեքականությամբ մետաղների ներկայությամբ՝ կատալիտիկ, և ռադիկալների մասնակցությամբ օքսիդացման շարժընթացներ, կենսակուտակման հնարավորություն և այլ էկոքիմիական բնութագրեր)։ Քանակապես բնութագրվել է HO ռադիկալների մասնակցությամբ շարժընթացների դերն աղտոտիչների փոխակերպման դեպքում։ Բացահայտվել է, որ կենսաբանական ծագման վերականգնիչները թունավորում են բնական ջրերը, որը վերանում է ջրային միջավայր ջրածնի պերօքսիդ ավելացնելիս։ Ցույց է տրվել, որ մեծ լճերում ու ջրամբարներում ինֆուզորիաները (Tetrahymena piriformis) որպես թեստօբյեկտ օգտագործելով՝ կարելի է գնահատել տարբեր մարդահարույց ազդեցությունները բնական ջրային միջավայրի վիճակի վրա։ Առաջին անգամ քանակապես գնահատվել է տրիպ տոֆանի և նրա կոմպլեքսների դերը բնական ջրային մի ջավայրում տարբեր աղտոտիչների լուսաքիմիական փոխարկումևերի ժամանակ։ Արդյունաբերական և կոմունալ-կենցաղային թափոնաջրերի մաքրման համար օգտագործվել են տեղական հումքից ստացվող կլանիչներ, մասնավորապես՝ սերպենտինաց ված գերհիմնային ապարներից պատրաստված սիլի կագելերը, խեցգետնակերպների պարկուճներից ստաց վող խիտոզանը։ Առաջարկվել են մթնոլորտային տեղումների աղ տոտվածությունների մակարդակների գնահատման ցուցանիշների նոր սանդղակներ, որոշվել են շրջակա միջավայրի առանձին օբյեկտներում, սննդամթերքի և դիմահարդարման միջոցների տարբեր տեսակներում ծանր մետաղների (սնդիկ, կադմիում, կապար) պարունակությունները և դրանց տեղաշարժի ուղիները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։