Էլչեի առեղծվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Էլչեի առեղծվածը» ձեռագիր, 1709

Էլչեի առեղծվածը[1] (իսպ.՝ Misterio de Elche, Իսպաներեն արտասանություն՝ [misˈteɾjo ˈðe ˈeltʃe], անգլերեն` Mystery Play of Elche[2] կամ Էլչեի առեղծվածային պիես, Վալենսիայում` Misteri d'Elx), միջնադարյան լիթուրգիական դրամա, որը ներկայացնում է Մարիամ Աստվածածնի մահը, վերափոխումն ու թագադրումը, նշվում է Էլչե քաղաքի Սանտա Մարիա բազիլկում ամեն տարվա օգոստոսի 14-ին և 15-ին։ 2001 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն հռչակել է ոչ նյութական ժառանգություն։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլչեի դրամայի ստեղծման ժամկետի երկու պատմություններ կան։ Ըստ հնագույն և տարօրինակ պատմության` այն ծագել է 13-րդ դարում և առաջին անգամ առաջարկվել է քաղաքի պատմության հեղինակ Քրիստոբալ Սանցի կողմից։ Երբ նա խոստովանել է, որ չի կարող ապացուցել իր պատմությունը, առաջ է քաշել այն փաստը, որ քաղաքի հնագույն բնակիչներն այն տոնել են 1276 թվականին։ Նա ավելացնում է նաև ևս մեկ հին պատմություն. երբ Արագոնի թագավոր Խայմե I-ը քաղաքը գրավում է, քաղաքի բնակիչների մոտ առաջ է գալիս Առեղծվածային պիեսի գաղափարը այն օրը, երբ քաղաքը հետ են վերցնում մավրերից։ 1717 թվականին Էլչեի գլխավոր հավատարմատար Խոսե Անտոնը կրկնում է այս վերջին գաղափարը, սակայն ավելացնում է առեղծվածային տեսակետ. 1266 թվականի մայիսին Էլչեի ծովափ է ժամանում խորհրդավոր տապանաձև նավակ, որտեղ առկա էր Կույսի վերափոխման պատկերը և Կոնսուետան (գիրքը, որը պարունակում է պիեսի տեքստը, երբեմն` երաժշտությունը)։

Այս պատմությունը պահպանվել է մասամբ ներելու կոմպոզիտոր Օսկար Էսպլայի (1886-1976) հնարավոր սխալը, ով պնդում էր, որ 1924 թվականին ինքը տեսել է 1266 թվականի պիեսը թույլատրող մի նամակ, որը պահպանվել է Էլչեի մունիցիպալ արխիվներում, չնայած այն հանգամանքին, որ այն երբեք չեն տեսել։ Էսպլան իրականացրել է աշխատանքը և որպես կոմպոզիտոր առաջ քաշել պիեսի 13-րդ դարում ծագման տեսությունը։

Այնուամենայնիվ, երբ 19-րդ դարում առաջին պատմաբանները ժամանեցին Էլչե և ուսումնասիրեցին պիեսը, ծագման ամսաթիվը տեղափոխվեց 14-րդ դար և 15-րդ դարի սկիզբ։ Ներկայումս Լա Ֆեստայի շատ գիտնականներ տարբեր տեսանկյուններից` գրական, թատերական, երաժշտական, լեզվաբանական, սրբապատկերային և այլն, այն թվագրում են 15-րդ դարի երկրորդ կեսին, առանց ընդգծելու քաղաքի գոյության նախադեպերը։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կոնսուետե» տերմինը Consuetudine և Ordinatio բառերի համադրություն է և վերաբերում է ձեռագիր պատարագային արարողություններին։ Այդ ձեռագրերը պարունակում են բեմականացումների, երաժշտական նոտաների, բեմական սարքերի թանկարժեք անոտացիաներ, և թվագրվում է 1625 թվական։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. (Իսպաներեն)El misterio de Elche - UNESCO
  2. Mystery play of Elche - UNESCO

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]