Էլմար Բյարնասոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էլմար Բյարնասոն
(Theódór Elmar "Teddy" Bjarnason)
Theodor Bjarnason 2008.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Տեոդոր Էլմար Բյարնսոն
Ազգությունը իսլանդացի
Քաղաքացիությունը Իսլանդիա Իսլանդիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 4, 1987
Ծննդավայր Իսլանդիա Ռեյկյավիկ
Հասակ 182
Քաշ 78
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Դանիա Օրխուս
Համար 20
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2012 Շվեդիա Գյոտեբերգ 60 (4)
2012-2015 Դանիա Ռաներս 65 (3)
2015-ներկա Դանիա Օրխուս 24 (1)
Ազգային հավաքական
2007-ներկա Իսլանդիա Իսլանդիա 22 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ ապրիլի 29, 2016:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ մարտի 23, 2016

Էլմար Բյարնասոն (իսլ․՝ Theódór Elmar "Teddy" Bjarnason, մարտի 4, 1987, Ռեյկյավիկե, Իսլանդիա), իսլանդացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է գալիս դանիական «Օրխուս»-ի և Իսլանդիայի ազգային հավաքականի կազմում։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյարնասոնը «Ռեյկյավիկ» ֆուտբոլային ակումբի սան է։

Նա 16 տարեկան հասակում պայմանագիր է կնքել շոտլանդական «Սելթիկի» հետ։ Իր դեբյուտը շոտլանդական ակումբի կազմում Էլմարը նշել է 2006/07 մրցաշրջանի վերջում կայացած «Հիբերնիանի» դեմ խաղում։ Հաջորդ մրցաշրջանում թիմի կազմում նա նվաճել է Շոտլանդիայի գավաթը։

2008 թվականի հունվարի 15-ին Էլմարը տեղափոխվել է նորվեգական «Լյուն»[1]։ Նոր ակումբում նա դարձավ հիմնական կազմի ֆուտբոլիստ, և մասնակցեց թիմի բոլոր խաղերին։

2009 թվականին նա պայմանագիր է կքնել շվեդական «Գյոտեբորգի» հետ[2]։ Թիմի կազմում իր դեբյուտը նշել է օգոստոսի 2-ին կայացած «Հեկենի» դեմ խաղում[3]։ Թիմի կազմում իր առաջին գոլը Էլմարը խփել է 2010 թվականի մայիսի 6-ին՝ «ԱԻԿ»-ի դեմ խաղում[4]։

2012 թվականին Բյարնասոնը տեղափովել դանիական «Ռաներսի» հետ։ Դանիայի առաջնությունում նա իր դեբյուտը նշել է հոկտեմբերի 7-ին՝ «Միդյուլանի» դեմ խաղում[5]։ Թիմի կազմում իր առաջին իսկ մրցաշրջանում Էլմարը դարձել է Դանիայի փոխչեմպիոն։ Թիմի կազմում իր առաջին գոլը նա խփել է 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ «Բրոնդբյու»-ի դեմ խաղում[6]։

2015 թվականի ամռանը Էլմարը տեղափոխվել է «Օրխուս», և թիմի հետ կնքել է 2-ամյա պայմանագիր։ Նոր ակումբում իր դեբյուտը Բյարնասոնը նշել է հուլիսի 1-ին կայացած «Բրոնդբյու»-ի դեմ խաղում[7]։ Թիմի կազմում իր առաջին գոլը Էլմարը խփել է 2016 թվականի փետրվարի 26-ին՝ «Օդենսե»-ի դեմ խաղում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի հունիսին Լեհաստանի դեմ ընկերական խաղում Էլմարը իր դեբյուտն է նշել Իսլանդիայի հավաքականի կազմում[8]։

Նա մասնակցել է նաև Եվրո 2016-ին։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շոտլանդիայի գավաթակիր - 2006/07

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Teddy Bjarnason moves to Norway, Celtic FC, 15 January 2008
  2. «Theodór Elmar til Gautaborgar»։ RÚV։ 23 July 2009։ Արխիվացված է օրիգինալից 9 August 2011-ին։ Վերցված է 23 July 2009 
  3. «Гётеборг VS. Хеккен 2:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2009-08-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին 
  4. «Гётеборг VS. АИК 4:0» (ռուսերեն)։ soccerway.com։ 2010-05-06։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին 
  5. «Раннерс VS. Мидтъюлланн 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2012-10-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին 
  6. «Брондбю VS. Раннерс 0:2» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-09-15 
  7. «Орхус VS. Брондбю 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2013-09-15 
  8. «Исландия VS. Лихтенштейн 2:1» (ռուսերեն)։ soccerway.com։ 2007-06-02։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-15-ին 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]