«Էլկան ու աստղային փոստատարը» (ռուս.՝ «Элька и Звёздный почтальон»), ռուսական ամանորյա մուլտֆիլմ՝ ստեղծված «Тема» ստուդիայի և «Элизиум» ընկերության կողմից 2004 թվականին։ «Էլկա» մուլտֆիլմի պրիքվելն է։
Արկտիկայի ձյուների մեջ կանգնած է Ձմեռ պապի տունը։ Աստղային փոստատարը գալիս է ու արթնացնում Ձմեռ պապին, որը ննջել էր, քանի դեռ երեխաների համար նախատեսված նվերները տեղավորվում էին պարկում։ Երբ նվերների պարկերը տեղավորվում են սահնակի վրա, որոնց լծված էին եղջերուները, Ձմեռ պապը ճանապարհ է ընկնում։ Շրջադարձի ժամանակ պարկերից մեկը դուրս է թռչում ու ընկնում սպիտակ արջերի ձյունե տան մոտ։ Այնտեղ ապրում էր արջուկ Էլկան իր մոր, պապի ու տատի հետ։ Առավոտյան նվերներով պարկը գտնում է որորն ու սկսում նրանում փնտրել իր համար արժեքավոր ինչ-որ իր։ Էլկան նրանից վերցնում է պարկը՝ որոշելով այն վերադարձնել տիրոջը։ Այդ ժամանակ Էլկայի հարազատները քննարկում են, թե ինչ և ինչպես նվիրեն նրան Ամանորին։ Էլկան ծանոթանում է Աստղային փոստատարի հետ, որը փնտրում էր կորած պարկը, վերադարձնում է նվերները և պատմում, որ իր երազանքն է ընկեր ունենալ։ Աստղային փոտատարը նրան խորհուրդ է տալիս նամակ գրել, որն ինքը կհասցնի երեխաներին։ Էլկան նամակում գրում է, որ ուզում է ընկերություն անել։ Փոստատարը թռչում է։ Շուտով տեղի փոստատարը գալիս է փոստի մեքենայով, և ԷԼկան իր պապի հետ նստում է կարդալու երեխաների ուղարկածը նամակը։ Իսկ Ձմեռ պապն Էլկային նվիրում է չմուշկներ ու հոկեյի մական։
Գաղափարի հեղինակներ՝ Վլադիմիր Սակով, Ալեքսանդր Լուկյանչիկով
Սցենարի հեղինակ – Վլադիմիր Սակով
Ռեժիսոր – Վասիկո Բեդովիլի
Բեմադրող նկարիչներ՝ Ալեքսանդր Լուկյանչիկով, Վիկտորյա Կոլեգաևա
Կոմպոզիտոր – Իվան Բուրլաչկո Եվգենյա Տեջետովայի մասնակցությամբ
Հնչյունային ռեժիսոր՝ Վլադիմիր Օրյոլ
Մուլտիպլիկատորներ՝ Յուրի Բուտիրին, Վասիլի Շևչենկո, Վլադիմիր Զախարով, Օլեգ Խրուշկով, Օ. Կրեպս, Տատյանա Պլոտնիկովա, Ա. Պոդկոլզին, Մարիա Նիկուլինա, Ալեքսեյ Շտիխին, Մարինա Տյաբուտ, Վ. Ուլիտին, Անդրեյ Պարիգին
Մոնտաժող՝ Կիրիլ Կարկուզակի Кирилл Каркузаки
Հատուկ էֆեկտներ՝ Վ. Կուդրյավցև, Կիրիլ Կարկուզակի, Ն. Սկորոսպելկին
Հնչյունային օպերատորներ՝ Ա. Սամոխին, Վադիմ Կրուգլով
Երաժշտության կատարող՝ «Залив Кита»
Էլկայի երգի երաժշտության հեղինակ՝ Վ. Բուրլաչկո, տեքստի հեղինակ՝ Վ. Սակով, կատարում է՝ Լ. Բրոխման
2006 — Վիզուալ արվեստների համառուսաստանյան փառատոն «Орлёнок» մանկական կենտրոնում, գրան պրի «Մանկական հերոսի ռուսական անիմացիոն նոր կերպարի մշակման համար»,
2006 — Մանկական անիմացիոն կինոյի «Ոսկե ձկնիկ» 11-րդ միջազգային փառատոն, «Մանկական անիմացիոն կինոյի լավագույն կերպարի համար» մրցանակը շնորհվել է Էլկային[1]։