Jump to content

Էլիյահու Հանավի սինագոգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիյահու Հանավի սինագոգ
Տեսակսինագոգ
Երկիր Եգիպտոս
ՏեղագրությունԱլեքսանդրիա
ՎայրԱլեքսանդրիա
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ
Հիմնադրված է1354
Բացված1850
Քարտեզ
Քարտեզ

Սինագոգ Էլիյահու Խանավի (եբր. בית הכנסת אליהו הנביא, արաբ. كنيس النبي إلياهو), ժողովարան է Ալեքսանդրիայում, Եգիպտոսում գործող սակավաթիվ ժողովարաններից մեկն է։ Անվանվել է բիբլիական Եղիա մարգարեի անունով[1]։ Ի սկզբանե գտնվել է քաղաքի ծայրամասում, իսկ այժմ Ալեքսանդրիայի կենտրոնում է։ Այն տեղավորում է 700 մարդ[2][3]։

Սինագոգը կառուցվել է 1354 թվականին։ 1798 թվականին՝ Եգիպտական արշավանքի ընթացքում ֆրանսիական զորքերը պայթեցրել են շենքը[4]։ Սինագոգը վերականգնել են 1850-ական թվականներին Եգիպտոսի ալբանական գահատոհմի անդամների միջոցներով։

Տանիքի մասնակի փլուզումից հետո ժողովարանի շենքը փաստացի գտնվում էր բաց երկնքի տակ, շենքի ներսը ենթարկվում էր արտաքին ազդեցությունների։ Անձրևաջրերը թափվում էին երկրորդ հարկում տեղակայված կանանց բաժին։ 2017 թվականին Եգիպտոսի հնությունների նախարարությունը 40 միլիոն եգիպտական ֆունտ է հատկացրել վթարային վերանորոգման և վերականգնման համար, որը տևել էր մինչև 2020 թվականի հունվար։ Վերականգնումից հետո, 2020 թվականի հունվարի 10-ին, ժողովարանը բացվել է, բացման արարողությանը ներկա են եղել 3 հրեա[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Meddeb, Abdelwahab; Stora, Benjamin (2013 թ․ նոյեմբերի 27). A History of Jewish-Muslim Relations: From the Origins to the Present Day (ֆրանսերեն). Princeton University Press. ISBN 978-1-4008-4913-0.
  2. «Eliyahu Hanavi Synagogue». World Monuments Fund (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  3. «Magnificent synagogue restored in Alexandria, but only three Jews show up». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  4. «Alexandria Portal». www.alexandria.gov.eg. Վերցված է 2021 թ․ ապրիլի 5-ին.
  5. «Magnificent synagogue restored in Alexandria, but only three Jews show up». The Jerusalem Post | JPost.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 3-ին.