Էլեոնորա դը Վերմանդուա
Էլեոնորա դը Վերմանդուա Éléonore de Vermandois | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Ծննդյան օր | 1152 |
Վախճանի օր | 1214 |
Թաղված | Longpont Abbey |
Դինաստիա | Կապետինգներ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Հայր | Ռաուլ I դե Վերմունդիա |
Մայր | Պետրոնիլլա Ակվիտանացի |
Ամուսին | Գիլյոմ IV և Մատյե Էլզասացի |
Էլեոնորա դը Վերմանդուա(ֆր. Éléonore de Vermandois, 1148/1149, մահ 19/21 հունիսի 1213, 1152 - 1214), վերջին ինքնիշխան ֆրանսիական Վերմանդուա և Վալուա կոմսուհին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեոնորայի հայրը՝ Ֆրանսիայի սենեշալ Ռաուլ I դը Վերմանդուան, եղել է Կեպետինգների կողային ճյուղի ներկայացուցիչ, Հենրիխ I-ի և Աննա Յարոսլավնայի թոռնիկը։ Նրա մայրը Պետրանիլլան (Ալիքսն) էր՝ Ալիենորա Ակվիտանացի թագուհու քույրը։
Կոմսուհի Էլեոնորան ամուսնացած է եղել առնվազն չորս անգամ։
- 1160 թվականին պսակադրվել է վան Օստրևանտի կոմս Գոդվի Գեննեգաուսացու հետ (մահացել է 1163 թվականին)
- մինչ 1167 թվականը ամուսնացել է Նավարայի կոմս Գիլյոմ IV-ի հետ (մահացել է 1168 թվականին)
- 1170 թվականին ամուսնացել է Բուլոնի կոմս Մատյե Էլզասցու հետ (մահացել է 1173 թվականին)[1]
- 1177 թվականին ամուսնացել է Բոմոնի կոմս Մատյե III-ի հետ (մահացել է 1208 թվականին), ամուսնալուծվել են 1192 թվականին
5-րդ անգամ երկարատև ամուսնացած է եղել Շատիյոնի սենիոր, Էտյեն II դե Սենսերրի հետ (մահացել է 1252 թվականին)։ Չնայած իր անհամար ամուսնություններին՝ Էլեոնորա դը Վերմանդուան երեխաներ չուներ[2]։ Նրա ավագ քույրը՝ Ելիզավետան, ամուսնացած էր Ֆլանդրիայի կոմս Ֆիլիպ Էլզասացու հետ։ Նրա մահվանից հետո Էլեոնորան ցանկացավ ստանալ քրոջից մնացած իր բաժին ժառանգությունը, սակայն, կոմս Ֆիլիպը նրան մերժեց։ Այդ ժամանակ Էլեոնորային պաշտպանեց երիտասարդ թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը, որը հույս ուներ անզավակ կոմսուհու մահվանից հետո ժառանգել նրա ամբողջ ունեցվածքը[3]։ Բազմամյա դաժան պայքարից հետո հաղթանակը բաժին հասավ Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպին, Բովի խաղաղության պայմանագրի համաձայն (կնքված 1185 -ի հուլիսին) Ֆլանդրիան կորցրեց վիճարկելի տարածքների մի մասը։
Էլեոնորան իր տիրապետության տակ ստացավ ներքին Վալուան և Վերմանդուան[4], իհարկե, առանց Սեն-Կանտեն, Պերրոն և Գամ տարածքների, որոնք պատկանեցին Ֆլանդրիայի կոմսին։
Կոմս Ֆիլիպ I-ի մահվանից հետո (1 հուլիսի 1191 թվական), Բովեսյան պայմանագրի համաձայն, Ֆրանսիայի թագավորը իր ենթակայության տակ է վերցնում Արտուան։
Հենց այդ ժամանակ էլ նա Էլյոնորային է փոխանցում Սեն-Կոնտեն և Պերրոնը, ժառանգության մնացած մասով մերժում է։ Համաձայն հետագա կարգավորումների և տարածքների փոխանակումների, Էլեոնորան թագավորության ենթակայությանը փոխանցեց Պերրոնը և Ամյենուան, փոխարենը ստանալով Օրինյան, Լասսինյան և այլն։ Լինելով խոր հավատքով և բարեպաշտ տիրուհի, Էլեոնորան Կրեպում հիմնում է Պարկ-ո-դամ աբբայությունը։ Նա բանաստեղծական արվեստի մեծ սիրահար էր։
1213 թվականին, 60 տարեկան հասակում, չթողնելով ժառանգորդներ, Էլեոնորան մահացավ և հողարկավորվեց Պիկարդիի Լանպոնյան աբբայությունում։ Այդ նույն տարվա մեջ, Ֆիլիպ II Օգոստոս թագավորը վերջնականապես իր ենթակայության տակ վերցրեց Վերմանդուա և Վալուա կոմսությունները։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- M. Prevost: Beaumont 14). В: Dictionnaire de Biographie française. Band 5 (1951), Sp. 1140.
- E. Lalou: Eleonore 7) . В: Lexikon des Mittelalters. Band 3 (1986), Sp. 1808f.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Robert de Torigny, Vol. II, p. 20.
- ↑ NORTHERN FRANCE NOBILITY, Medieval Lands
- ↑ Medieval Lands
- ↑ Translation from German equivalent
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեոնորա դը Վերմանդուա» հոդվածին։ |
|