Էլեոնորա Գրիգորյան
Էլեոնորա Գրիգորյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 25, 1949 (73 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | կենսաբան |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Էլեոնորա Նորայրի Գրիգորյան (հուլիսի 25, 1949, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ կենսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1999)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1974 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1974 թվականից աշխատում է ՄՊՀ կենսաբանության ֆակուլտետի վերականգնման հիմնախնդիրների լաբորատորիայում, 1994 թվականից՝ առաջատար գիտաշխատող։ Ուսումնասիրել է ողնաշարավորների աչքի տարբեր տիպի վնասվածքներից հետո եղջերաթաղանթի վերականգնման բջջային մեխանիզմները, միկրոգրավիտացիայի ազդեցությունը ցածրակարգ ողնաշարավորների աչքերի, վերջույթների և պոչի վերականգնման վրա՝ լաբորատոր անկշռելիության պայմաններում[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
|