Էլեն Սանդելին
Էլեն Սանդելին շվեդերեն՝ Ellen Sandelin[1] | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 19, 1862[2] |
Ծննդավայր | Karlskoga socken, Կարլսկուգա, Շվեդիա |
Մահացել է | օգոստոսի 7, 1907 (45 տարեկան) |
Մահվան վայր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Գերեզման | Հյուսիսային գերեզմանատուն[3][4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | բժիշկ |
Ծնողներ | հայր՝ Կարլ Հենրիկ Սանդելին, մայր՝ Բեդա Կոլե |
Էլեն Սանդելին (շվեդերեն՝ Ellen Beata Elisabeth Sandelin, հուլիսի 19, 1862[2], Karlskoga socken, Կարլսկուգա, Շվեդիա - օգոստոսի 7, 1907, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ բժիշկ[5]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էլենը ծնվել է 1862 թվականին Կարլսկուգայում։ Նա բժիշկ Կառլ Հենրիկ Սանդելինի և Բեդա Կոլետի դուստրն էր։ Նա ավարտել է Ստոկհոլմի Wallinska skolan աղջիկների դպրոցը. այն եղել է Շվեցարիայի առաջին հինգ դպրոցներից մեկը, որտեղ աղջիկները ստացել են ակադեմիական կրթություն և եղել է առաջին դպրոցը, որտեղ ավարտական քննություններ են հանձնել (Studentexamen) և թույլ տվել ընդունվել համալսարան։ Wallinska skolan դպրոցից հետո Էլենը շարունակել է սովորել Կարսլտադի աղջիկներ դպրոցում, ապա ընդունվել է Նորվեգիայի Կրիստիանայի համալսարանը (հետագայում վերանվանվել է Օսլոյի համալսարան)։
Էլենը ապրել է այն ժամանակ, երբ բարձրագույն բժշկական կրթությունը դարձել է հասանելի կանանց համար։ 1885 թվականին Ուփսալայում սկսել է սովորել բժշկություն և 1891 թվականին ստացել է բակալավր որակավորում, իսկ 1897 թվականին ստացել է բժշկական լիցենզիա Ստոկհոլմում գտնվող Կարոլինյան ինստիտուտի կողմից։ Նույն թվականին նա դարձել է պրակտիկ բժիշկ, իսկ հետո սկսել է ուսուցանել ֆիզիոլոգիա և առողջապահական կրթություն աղջիկների համար մի քանի ուսումնական հաստատություններում։ Նա նաև հանրային դասախոսություններ է կարդացել ֆիզիոլոգիայի և հիգիենայի վերաբերյալ, որոնք հանրաճանաչ են դարձել։
Բժշկությունից բացի, Էլեն Սանդելինը մասնակցել է կանանց հավասարության շարժմանը. ընդգրկվել է կանանց ընտրելու իրավունքի հարցերով հանձնաժողովում և 1899 թվականին դասախոսել է Լոնդոնի կանանց կոնգրեսում, իսկ 1904 թվականին՝ Բեռլինում։
Էլեն Սանդելինը մահացել է 45 տարեկանում՝ 1907 թվականին Ստոկհոլմում։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Om några smittosamma sjukdomar och deras sociala faror (1902)
- Om ungdomens sedliga uppfostran (1902)
- Kvinnokroppen, dess byggnad och hygien (1903)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www2.ub.gu.se/kvinndata/portaler/rostratt/pdf/rostrattsfragan.pdf
- ↑ 2,0 2,1 Sandelin, Ellen // http://runeberg.org/nfcd/0346.html — 1916. — Vol. 24.
- ↑ Sandelin, ELLEN BEATA ELISABET — Svenskagravar.se.
- ↑ Sten nr 321 – Ellen Sandelin — Norra begravningsplatsen.se.
- ↑ Hildebrand Albin։ «377 (Svenskt porträttgalleri / XIII. Läkarekåren (biografier af A. Levertin))»։ runeberg.org (շվեդերեն)։ Վերցված է 2020-04-23