Էլեն Էգլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլեն Էգլին
Ծնվել է1849(1849)
ԾննդավայրՎաշինգտոն Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մահացել էանհայտ է
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունաֆրոամերիկացի
Կարողությունգյուտարար
Մասնագիտությունգյուտարար
Գործունեությունտնային տնտեսուհի
կառավարական գրագիր

Էլեն Էգլին (անգլ.՝ Ellen Eglin, 1849, Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ), աֆրո-ամերիկացի գյուտարար, ով հորինել է արդուկիչ մեքենան և լվացքի մեքենան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլեն Էգլինը ծնվել է 1849 թվականին Վաշինգտոնում։ Եղել է տնային տնտեսուհի և կառավարական գրագիր։

19-րդ դարի արդուկիչ մեքենայի օրինակ

Գյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

1800-ական թվականներին նա հորինել է հատուկ տեսակի հագուստի արդուկիչ մեքենա, որը մեկ շրջանակի վրա ուներ երկու գլաններ՝ ամրացված կեռիկի վրա։ Հագուստը պետք է անցներ այդ երկու գլաններով, և երբ կեռիկը թեքվում էր, ջուրը հագուստից դուրս էր արտամղվում։ Արդուկիչ մեքենան կազմված էր երկու փայտե ոտքերից, որոնք ամրացված էին կեռիկով և հնարավորություն էին տալիս ոտքերին պտտվել։ Այս գյուտը ի հայտ եկավ այն ժամանակ, երբ հագուստը դեռևս լվանում էին ձեռքով։ Ուստի սա զարմանալի գյուտ և հայեցակարգ էր։ Էգլինը որոշեց 18 դոլարով վաճառել իր արտոնագիրը «սպիտակ անձի, ով շահագրգռված էր արտադրական ապրանքով»[1]։ 1890 թվականի ապրիլին Էգլինը գյուտի մասին մեջբերում էր հետևյալ կերպ.

Aquote1.png Դուք գիտեք, որ ես սևամորթ եմ: Եթե պարզվեր, որ սև կինն է արտոնագրված գյուտի հեղինակը, սպիտակամորթ կանայք չէին գնի մեքենան: Ես վախեցա շուկայում հայտնի լինելուց մաշկիս գույնի պատճառով[2]: Aquote2.png

Գյուտի գնորդն արժանացել է զգալի դրամական պարգևների։

Հետագա գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստի արդուկիչի վաճառքից հետո Էգլինը հույս ուներ արտոնագրելու երկրորդ սարքը։ Նա ինքն էր ֆինանսավորում այս գյուտը և ցանկանում էր այն արտոնագրել, որպեսզի բոլորն իմանան, որ «գյուտը սևամորթ կնոջ աշխատանք է»[1]: Նա ցանկություն ուներ ցուցադրելու նոր մոդելը «Կանանց միջազգային արդյունաբերական գյուտարարների կոնգրեսում», սակայն երբեք չարտոնագրեց այն։ Ի դեպ, չկա տեղեկատվություն, որը նա երբևէ ստեղծել է այս գյուտը։ Նա մարդահամարի գրասենյակում աշխատանքի անցավ որպես գրագիր[3]: Էգլինը հազվագյուտ աֆրո-ամերիկացի կին գյուտարարներից էր։ Չնայած Էգլինի գյուտը դարձավ շատ հաջող, դեռևս առկա է աղբյուրների բացակայություն Էգլինի կյանքի իրադարձությունների վերաբերյալ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Sullivan, Otha (October 28, 2001). Black Stars: African American Women Scientist and Inventors. Wiley. ISBN 9780471387077.
  2. Warrick, Pamela (September 23, 1992). "Mothers of Invention". Los Angeles Times.
  3. Sluby, Patricia (2004). The Inventive Spirit of African Americans. Connecticut: Prseger Publisher. p. 128.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]