Արդուկիչ մեքենա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Արդուկիչ մեքենա, էլեկտրական կենցաղային մեքենա, որի միջոցով գործվածքն արդուկվում է պտտվող գլանիկի և վերջինին սեղմված տաք «մաշիկի» (արդուկ) արանքով իրը ձգելով։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենան ունի ոտնակ, որն ապահովում է «մաշիկը» գլանիկին սեղմելու անհրաժեշտ ճիգը, ինչպես նաև գլանիկը պտտող էլէկտրաշարժիչի միացումն ու անջատումը։ Արդուկման ընթացքում ավտոմատ սարքավորանքը կարգավորում է սեղմման ճիգն ըստ գործվածքի հաստության։ Արդուկը տաքացվում է խողովակաձև էլեկտրատաքացիչ տարրով։ Արդուկիչ մեքենան ունի ջերմակարգավորիչ (հնարավորություն է տալիս տարբեր գործվածքների համար հաստատել անհրաժեշտ ջերմաստիճան)։ Գլանիկի էլեկտրաշարժիչն անջատելու դեպքում մեքենան կարելի է օգտագործել որպես արդուկամամլիչ (դարսերի, տաբատների ծալքերի ձևավորման համար)։

Նախքան արդուկելը սպիտակեղենը պետք է թեթևակի խոնավացնել։ Արդուկիչ մեքենայով արդուկելու ընթացքում սպիտակեղենը խոնավացնելն արգելվում է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png