Էլեկտրաֆորեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Էլեկտրաֆորեզ, (< էլեկտր… և հուն. φορέω – տեղափոխում), արտաքին հաստատուն էլեկտրական դաշտի ազդեցությամբ հեղուկում (կամ գազում) պինդ նյութի դիսպերսված մասնիկների տեղաշարժ դեպի էլեկտրոդ։ Էլեկտրաֆորեզը հետևանք է իրար նկատմամբ տեղաշարժվող երկու ֆազերի (պինդ–հեղուկ, պինդ–գազ) շփման մակերևույթին առաջացող կրկնակի էլեկտրական շերտի, որի պատճառով պինդ և հեղուկ (գազ) ֆազերը լիցքավորվում են տարբեր նշանով։ Էլեկտրաֆորեզ կիրառում են դիսպերս համակարգերը (հատկապես կոլոիդ լուծույթները) հետազոտելու և բաժանելու, կավերը մաքրելու, լատեքսից կաուչուկը ու ներկերից խոնավությունը անջատելու, իոնների շառավիղը և լիցքը որոշելու համար և այլ նպատակներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 28
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեկտրաֆորեզ» հոդվածին։